15.09.2011 | 
Մշակույթ
ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԼՐԱԳՐՈՂԸ 70 ՏԱՐԵԿԱՆ Է
ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԼՐԱԳՐՈՂԸ 70 ՏԱՐԵԿԱՆ Է
Երեկ Ժուռնալիստիկայի ֆակուլտետում նշվեց պրոֆեսոր Լենդրուշ Ալոյանի ծննդյան տարեդարձը:

Վաստակավոր լրագրող ու հրապարակախոս, բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի մամուլի տեսության եւ պատմության ամբիոնի դասախոս Լենդրուշ Ալոյանը 1987 թվականից մինչ օրս «Հայ մամուլի պատմություն» է դասավանդում ապագա լրագրողներին: Հոբելյարին շնորհավորելու էին եկել ինչպես նրա գործընկերներն ու ուսանողները, այնպես էլ ընտանիքի անդամներն ու ընկերները: Շնորհավորական խոսքով հանդես եկան ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը, ԵՊՀ ընդհանուր հարցերի գծով պրոռեկտոր Արարատ Մալխասյանը, ով նաեւ ընթերցեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի` հոբելյարին ուղղված ողջույնի խոսքը:

 

Հոբելյարը շնորհավորական խոսքեր եւ յուրօրինակ նվերներ ստացավ նաեւ ֆակուլտետի ուսանողների ու ուսանողական կառույցների կողմից, ովքեր ապահովել էին միջոցառման երաժշտական մասը: Իրենց գործընկերոջը շնորհավորեցին նաեւ Մամուլի տեսության եւ պատմության ամբիոնի վարիչ, բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Դավիթ Պետրոսյանը, Ռադիոհեռուստատեսային ժուռնալիստիկայի ամբիոնի վարիչ Մուշեղ Հովսեփյանը, ՀՀ ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գեւորգյանը եւ ուրիշներ:

 

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոս Գագիկ Հովհաննիսյանն էլ, շնորհավորելով իր գործընկերոջն ու լավ բարեկամին, նշեց. «Ալոյանն իր ապրած կյանքով եզակի ու դեռեւս շատ երիտասարդ, բայց վաստակավոր լրագրող է: Ուսանողների նկատմամբ դրսեւորած հատուկ վերաբերմունքի համար նա լիարժեքորեն վայելում է բոլորի հարգանքը. հարգանք, որը երբեմն վերածվում է պաշտամունքի»: Միջոցառումն ավարտվեց հոբելյարի խոսքով, ով շնորհակալություն հայտնեց իր բոլոր գործընկերներին ու բարեկամներին, ուսանողներին էլ խնդրեց, որ լավ սովորեն «Հայ մամուլի պատմություն» առարկան, քանի որ հայ մամուլի տեսաբանների թիվն այսօր շատ քիչ է ու համալրումների կարիք ունի:

Այլ նորություններ
«ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՊՈԵԶԻԱ» ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ  ԵՎ ԳԻՆԵՁՈՆԻ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
ԵՊՀ մշակույթի կենտրոնում Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում այսօր տեղի է ունեցել ԵՊՀ ԵԼՀ ֆակուլտետի արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչ, դոցենտ Անուշ Սեդրակյանի «Ֆրանսիական պոեզիա» գրքի շնորհանդեսը և գինեձոնի արարողությունը:
«ԱՐԻ՛ ՄՐՑԵՆՔ». ՊԱՐԻ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ-ՈՒՄ
«Արի՛ մրցենք» առաջնության շրջանակում ԵՊՀ ՈՒԽ մշակույթի հանձնաժողովն այսօր կազմակերպել էր պարի միջֆակուլտետային մրցույթ։