10.04.2007 | 
Մշակույթ
ԾԻԾԱՂԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ԾԻԾԱՂԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Չնայած ժյուրիի համառ փորձերին` ամեն կերպ դուրս թողնելու ԵՊՀ թիմը, վերջինս, այնուամենայնիվ, անցավ եզրափակիչ:

Ապրիլի 7-ին կայացավ Հայաստանի ուրախների եւ հնարամիտների ակումբի ուսանողական լիգայի կիսաեզրափակչի երկրորդ փուլը: Մասնակցում էին յոթ թիմեր Հայաստանի տարբեր բուհերից` ԵՊՀ, ՀՊՏՀ, Երեւանի պետական կոնսերվատորիա, ԵՊՃՀ, ԵՊԼՀ , «Եվրազիա» եւ Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարաններից:

Խաղի կանոնների համաձայն` երկու կիսաեզրափակիչների ամենաբարձր արդյունքներ ցուցաբերած 5 թիմեր անցնում են եզրափակիչ: Բացի ողջույնի եւ երաժշտական փուլերից` այս անգամ թիմերի ավագները պիտի ներկայացնեին նաեւ երկուական հումոր:

Խաղի ավարտին պարզ դարձավ, որ ժյուրին ԵՊՀ թիմի հանդեպ բարեկամաբար չէր տրամադրված: Խաղից առաջ նա, թերեւս, որոշել էր, թե ում է եզրափակչի «ուղեգիր» տալու:

Բայց ԵՊՀ թիմի երկրպագուներն ավելի ուժեղ ու համառ գտնվեցին` ստիպելով ժյուրիին տարակուսել: Ժյուրիի անդամ Արմեն Մազմանյանի նշանակած 6 միավորը ապահովեց մեր թիմի մասնակցությունը եզրափակչին:

Ուրախների եւ հնարամիտների ակումբի ուսանողական լիգայի եզրափակչին ԵՊՀ թիմը մրցելու է ԵՊԿ, ՀՊՏՀ, ԵՊԼՀ եւ «Եվրազիա» թիմերի հետ:

Այլ նորություններ
ՀԱՅ-ՂԱԶԱԽԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՈՒՇԱԳՐԱՎ ՆՈՐ ԷՋ
2020 թ. Ղազախստանում, Հայաստանում և այլ երկրներում մեծ շուքով նշվում է ղազախական նոր գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի 175-ամյակը:
«ԵԹԵ ՄԵՆՔ ԸՆԴՈՒՆՈՒՄ ԵՆՔ ԱՅՆ ՏԵՍԱԿԵՏԸ, ՈՐ ԹԱՏՐՈՆԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈՔՐ ՄՈԴԵԼՆ Է, ԱՊԱ ԱՅՆ ԱՐՏԱՑՈԼՈՒՄ Է ՏՎՅԱԼ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ». ՎԱՐԴԱՆ ՄԿՐՏՉՅԱՆ
Հեռավար ուսուցման շրջանակում ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետն այսօր իր առցանց տիրույթում հյուրընկալել էր Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի տնօրեն, դերասան, արվեստագետ, մշակութային գործիչ Վարդան Մկրտչյանին: