28.09.2020 | 
Հասարակություն
ԿԱԶՄԱՎՈՐՎԵԼ Է ԵՊՀ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԴԱՍԱԿ, ՈՐՆ ԱՅՍՕՐ ՄԵԿՆԵԼ Է ԱՐՑԱԽ
ԿԱԶՄԱՎՈՐՎԵԼ Է ԵՊՀ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԴԱՍԱԿ, ՈՐՆ ԱՅՍՕՐ ՄԵԿՆԵԼ Է ԱՐՑԱԽ
ԵՊՀ-ում ձևավորվել է կամավորական դասակ՝ կազմված վարչական աշխատակիցներից և ուսանողներից:

Սեպտեմբերի 27-ի առավոտյան Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ամբողջ երկայնքով սկսված մարտական գործողությունները շարունակվում են:

 

Արցախին օգնություն ցուցաբերելու և իրենց ներուժը հայրենիքի պաշտպանության գործին ծառայեցնելու նպատակով ԵՊՀ-ում ձևավորվել է կամավորական ջոկատ, որն այսօր համալսարանի բակից ուղևորվեց Արցախ:

 

 

Կամավորական ջոկատի անդամներն իրենց հետ որպես օգնություն վերցրել են սնունդ, դեղորայք և անհրաժեշտ այլ պարագաներ:

 

Ի դեպ, ԵՊՀ ՈՒԽ-ն նախաձեռնել է անհրաժեշտ իրերի՝ ծխախոտի, պահածոյացված ու չփչացող սննդի, առաջին անհրաժեշտության այլ պարագաների հավաքագրում առաջնագիծ ուղարկելու համար:

 

Նախաձեռնությանը միանալու համար անհրաժեշտ է այցելել ԵՊՀ կենտրոնական մասնաշենք՝ 6-րդ հարկ, ՈՒԽ սենյակ, այսօր՝ 15:00-ից մինչև 22:00-ն: Հավաքագրումը շարունակվելու է մի քանի օր:

 

Կամավորական դասակի մեկնման լուսանկարներն այստեղ:

 

Քնար Միսակյան

Այլ նորություններ
ԵՊՀ-ՈՒՄ ՄԻՋԱՆԿՅԱԼ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ  ՉԵՆ ՉԵՂԱՐԿՎԻ.  ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ
ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ առաջին ընթացիկ (միջանկյալ) քննությունները կանցկացվեն նոյեմբերի 2-7-ը, իսկ հարգելի հիմնավորում ունեցող բացականերին կընձեռվի հնարավորություն դրանք հանձնելու իրենց համար սահմանված ժամկետում:
«ԱՅՍՕՐ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿԵՐՏԵԼՈՒ ՄԵՐ ԺԱՄԱՆԱԿՆ Է». ԱՆՈՒՇԱՎԱՆ ԵՊԻՍԿՈՊՈՍ ԺԱՄԿՈՉՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միաբան Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը հանդես է եկել հայ ժողովրդին ուղղված ուղերձով, որում նշվում է, որ այսօր մեզ է վիճակված համամարդկային չարիքին դիմագրավելու պատիվը։