25.05.2017 | 
Գիտություն
ԵՊՀ ԹԻՄԸ ԳՈՀԱՑՈՒՑԻՉ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ Է ԳՐԱՆՑԵԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅՈՒՄ
ԵՊՀ ԹԻՄԸ ԳՈՀԱՑՈՒՑԻՉ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ Է ԳՐԱՆՑԵԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅՈՒՄ
Մայիսի 20-25-ը ԱՄՆ-ում անցկացվող «ACM-ICPC» ծրագրավորման միջազգային օլիմպիադայի եզրափակիչ փուլում ԵՊՀ թիմը աշխարհի 133 համալսարանների թիմերի միջև պայքարում զբաղեցրել է 78-րդ հորիզոնականը՝ լուծելով առաջադրված խնդիրներից 4-ը:

Աշխարհում հայտնի այս մրցույթի կազմակերպիչը ԱՄՆ-ն է: Մրցույթը նախ տեղի է ունեցել դեկտեմբերին տարածաշրջանային մակարդակով, որի ժամանակ ԵՊՀ թիմի ներկայացուցիչներ Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ուսանողներ Ալբերտ Սահակյանը, Հրայր Հարությունյանը և Տիգրան Մամիկոնյանը, փայլուն կատարելով իրենց առջև դրված առաջադրանքները, նվաճել էին եզրափակիչ փուլի ուղեգիր: 


Եվ ահա մայիսի 24-ին տեղի ունեցած «ACM-ICPC» ծրագրավորման միջազգային հեղինակավոր օլիմպիադայի եզրափակիչ փուլում ԵՊՀ թիմը կարողացել է լուծել 4 խնդիր, ինչպես աշխարհի հեղինակավոր համալսարանների թիմեր: Առաջադրանքները կատարելու համար մասնակիցներին հատկացվել է 5 ժամ:


Հեղինակավոր օլիմպիադայում հաղթել է Սանկտ-Պետերբուրգի տեղեկատվական տեխնոլոգիաների, մեխանիկայի և օպտիկայի ազգայինհետազոտական համալսարանի թիմը, որը կարողացել է ամենակարճ ժամանակահատվածում լուծել տասը խնդիր: Տեղեկացնենք, որ ԵՊՀ թիմի հետ նույնչափ խնդիրներ են լուծել նաև Օքսֆորդի, Փրինսթոնի համալսարանների թիմերը:


Հավելենք նաև, որ եզրափակիչ փուլի շրջանակում մրցող բոլոր թիմերը մասնակցել են տարբեր սիմպոզիումների, «New Regional Contest Director's» վորքշոփին, ինչպես նաև «IBM TechTrek»-ին, որի ընթացքում նրանց են ներկայացվել «IBM» ընկերության նոր ու հետաքրքիր նախագծերը:


Օլիմպիադայի մասին մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք այցելել հետևյալ վեբ-կայքերը՝ http://icpcnews.com/ և https://icpc.baylor.edu/:

Այլ նորություններ
ԳԻՏԱԺՈՂՈՎԸ ՆՎԻՐՎԱԾ ԷՐ ՍՈՑԱՇԽԱՏԱՆՔԻ ԳԻՏԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՐԱՑՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻՆ
Այսօր ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Սոցիալական աշխատանքի պրակտիկայի գիտական ընդհանրացման արդի հիմնախնդիրները ՀՀ-ում» խորագրով միջազգային գիտաժողովը:
ՄԵԿՆԱՐԿԵՑ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ
Այսօր Մատենադարանում մեկնարկեց Երկրորդ համահայկական գիտական համաժողովը՝ նվիրված Հայկական առաջին Հանրապետության 100-ամյակին: