03.11.2006 | 
Հասարակություն
ԲԵՐՆԱՐԴ ԴՅՈՒՐԱՆԸ ԵՊՀ ՊԱՏՎԱՎՈՐ ԴՈԿՏՈՐ Է
ԲԵՐՆԱՐԴ ԴՅՈՒՐԱՆԸ ԵՊՀ ՊԱՏՎԱՎՈՐ ԴՈԿՏՈՐ Է
«Դիպլոմի հանձնումը, ըստ իս, շատ խորհրդանշական է. սա համագործակցության նոր փուլի սկիզբն է: Կարծում եմ` ԵՊՀ-ի հետ մեր համագործակցությունը բավականաչափ ակտիվ չէ, մենք ամեն ինչ կանենք այս բացթողումը շտկելու համար»,- ասաց ԵՊՀ պատվավոր դոկտոր Բերնարդ Դյուրանը:

Ֆրանսիայի Մոնպելյե 1 համալսարանի միջազգային կապերի գծով պրոռեկտոր, իրավագիտության պրոֆեսոր Բերնարդ Դյուրանին ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչում է շնորհվել դեռեւս 2001 թվականին: Բայց միայն 5 տարի անց` նոյեմբերի 2-ին, ԵՊՀ ռեկտոր, պրոֆեսոր Արամ Սիմոնյանը հնարավորություն ստացավ Բերնարդ Դյուրանին հանձնել դիպլոմը:

Պրոֆեսորը Հայաստան է եկել մասնակցելու երկու համալսարանների համագործակցության շրջանակներում Ֆրանսիայում ուսանելու հնարավորություն ստացած Աննա Մաթեւոսյանի ատենախոսության պաշտպանությանը:

Ռեկտորի աշխատասենյակում կազմակերպված փոքրիկ հավաքույթից առաջ պրոֆեսորը երկկողմ հարաբերությունների մասին զրուցելու նպատակով հանդիպել էր ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանի հետ:

Գագիկ Ղազինյանը տեղեկացրեց, որ համագործակցության շրջանակներում ֆրանսիա մեկնած ուսանողների զգալի մասը երկարաժամկետ ուսուցումից եւ աշխատանքային փորձից հետո դժվարությամբ են հարմարվում Հայաստան վերադառնալու մտքին, եւ նրանցից ոմանք նույնիսկ հաստատվում են Ֆրանսիայում: Այդ իսկ պատճառով ԵՊՀ ղեկավարությունը որոշել է, որ ավելի նպատակահարմար է այսուհետ համագործակցությունն իրականացնել 1-2 ամսյա վերապատրաստումներով եւ դասընթացներով:

Դիպլոմի շնորհումից հետո Արամ Սիմոնյանը Բերնարդ Դյուրանի կնոջը նվիրեց «Արցախ աշխարհի գանձերը» պատկերազարդ գիրքն ու հույս հայտնեց, որ չնայած գիրքը ֆրանսերեն չէ, այն իր արժանի տեղը կգտնի ամուսինների անձնական գրադարանում:

Այլ նորություններ
«ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ 1000 ՄՂՈՆ ՃԱՆԱՊԱՐՀ ՈՒՆԵՆՔ ԱՆՑՆԵԼՈՒ, ԵՎ ԱՌԱՋԻՆ ՔԱՅԼԵՐՆ ԱՐԴԵՆ ԱՐՎԱԾ ԵՆ». ՀՀ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՌՈՄԱՆՈՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ
ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն այսօր հանդիպել է ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ու ուսանողության ներկայացուցիչների հետ: Նախարարի հետ հարազատ ֆակուլտետ էին այցելել Անտառային կոմիտեի նախագահի առաջին տեղակալ, կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արթուր Պետրոսյանն ու «Հիդրոօթերևութաբանության մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ.պ. Լևոն Ազիզյանը:
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՈՒՀԵՏ ԱՎԵԼԻ ՀԱՃԵԼԻ ԵՎ ԲԱՐԵԿԵՑԻԿ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ. ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԿԼԻՆԻԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՎԱԾ ԵՎ ԿԱՀԱՎՈՐՎԱԾ ՆՈՐ ՍԵՆՅԱԿ ՈՒՆԻ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում այսօր տեղի է ունեցել Իրավաբանական կլինիկայի վերանորոգված և կահավորված նոր սենյակի բացման հանդիսավոր արարողությունը: