10.05.2010 | 
Ուսանողական, Մշակույթ
ԱԶԱՏԱԳՐՎԱԾ ՇՈՒՇԻՆ 18 ՏԱՐԵԿԱՆ Է
ԱԶԱՏԱԳՐՎԱԾ ՇՈՒՇԻՆ 18 ՏԱՐԵԿԱՆ Է
«Բարձրացրու՛ գլուխդ, զինվո՛ր, բաց արա հոգնած կոպերդ, քո սխրանքն անմահ է, քո անունը` մեր սրտերում...»

Մայիսյան հաղթանակներից անմասն չմնացին նաեւ համալսարանականները: Այսօր Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի ուսանողները կազմակերպել էին համերգ` նվիրված Շուշիի ազատագրման 18-ամյակին: Մեր բանակի ստեղծումն անմիջականորեն կապված է Ղարաբաղյան շարժման ու Արցախի ազատագրման գործընթացի հետ, եւ անհնար է խոսել հայկական բանակի մասին` առանց Ղարաբաղյան շարժմանն անդրադառնալու:

 

1988 թվականի փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի պատգամավորական խորհուրդը որոշում ընդունեց ԼՂԻՄ-ը Ադրբեջանի կազմից դուրս բերելու եւ Հայաստանին միացնելու մասին: Ողջ հայ ժողովուրդը միահամուռ կերպով սատար կանգնեց Արցախի հայրենակիցների արդար պահանջին: Ահա այդ օրերին պոռթկաց Ղարաբաղյան շարժումը` ինքնաբուխ, շատերի համար` անակնկալ: Շուշիի ազատագրումը անհրաժեշտություն էր եւ կենաց-մահու հարց: Շուշիի օպերացիային մասնակցում էին 80 ջոկատներից ձեւավորված 5 խմբավորում. ընդհանուր ճակատը 40 կիլոմետր էր: Մնում էր միայն հարձակվել…գրոհը շարունակվեց 3 անգամ: Նախ որոշվեց Շուշին գրավել ապրիլի 24-ին, երկրորդ փորձը ապրիլի 28-ին էր, իսկ ահա երրորդը` մայիսի 5-ին:

 

Հերթական` մայիսյան գրոհի արդյունքում էլ ազատագրվեց Շուշին: Հաղթանակին նվիրված համերգի նախաձեռնությունը Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի ուսանողական խորհրդինն է, որին մասնակցում էին ֆակուլտետի ուսանողներն ու Երեւանի երաժշտական թիվ 13 հատուկ դպրոցի սաները: Ֆակուլտետի ՈՒԽ նախագահ Տարոն Թարվերդյանը նշում է, որ իրենց գերնպատակը երիտասարդների շրջանում հայրենասիրության քարոզն է ու մեր հերոսների մեծարումը: Արցախյան ազատամարտում հերոսի մահով ընկել է 26 համալսարանական:

 

2007 թվականից սկսած` ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի եւ «Վարդանանք» ռազմահայրենասիրական ակումբի նախաձեռնությամբ Արցախյան գոյամարտում զոհված ուսանողների եւ դասախոսների անվամբ լսարաններ են բացվում Մայր բուհում: Իսկ Համալսարանի պատմության էջերից երբեք չեն ջնջվի հավերժ ուսանող նահատակ հերոսների անունները:

Այլ նորություններ
«ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՊՈԵԶԻԱ» ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ  ԵՎ ԳԻՆԵՁՈՆԻ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
ԵՊՀ մշակույթի կենտրոնում Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում այսօր տեղի է ունեցել ԵՊՀ ԵԼՀ ֆակուլտետի արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչ, դոցենտ Անուշ Սեդրակյանի «Ֆրանսիական պոեզիա» գրքի շնորհանդեսը և գինեձոնի արարողությունը:
«ԱՐԻ՛ ՄՐՑԵՆՔ». ՊԱՐԻ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ-ՈՒՄ
«Արի՛ մրցենք» առաջնության շրջանակում ԵՊՀ ՈՒԽ մշակույթի հանձնաժողովն այսօր կազմակերպել էր պարի միջֆակուլտետային մրցույթ։