17.02.2022 | 
Մշակույթ
ՉԻՆԱԿԱՆ ՆՈՐ ՏԱՐՎԱ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԲԱՑ ԴԱՍ ԵՊՀ-ՈՒՄ
ՉԻՆԱԿԱՆ ՆՈՐ ՏԱՐՎԱ  ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԲԱՑ ԴԱՍ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դիվանագիտական ծառայության և մասնագիտական հաղորդակցման ամբիոնում այսօր տեղի է ունեցել չինական Նոր տարվան նվիրված բաց դաս:

Բաց դասի նպատակը չինական Նոր տարվա ծագման և անցկացման առանձնահատկությունները ներկայացնելն է, ասում է չինարենի դասախոս Արևիկ Սարգսյանը . «Այն ուսանողները, որոնք հետաքրքրված են չինական մշակույթով, այսօր բացառիկ հնարավորություն ունեն ծանոթանալու չինական Նոր տարվա սովորույթներին, ավանդույթներին»:

 


Միջոցառմանը ներկա էին ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան Գեղամ Պետրոսյանը, Միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը, Կոնֆուցիոս ինստիտուտի հայկական կողմի տնօրեն Գոռ Սարգսյանը, չինական կողմի տնօրեն Մինծիե Հանը, Կոնֆուցիոսի ինստիտուտի այլ ներկայացուցիչներ, ուսանողներ:

 


Ֆակուլտետի ուսանողները չինարենով ներկայացրին չինական Նոր տարվա՝ գարնան տոնի ծագման պատմությունը, անդրադարձան օրվա խորհրդին, հագուստի գույնի նախընտրությանը, ինչպես նաև տոնական սեղանի ավանդական ճաշատեսակներին:

 


Ե՛վ Հայաստանում, և՛ Չինաստանում Նոր տարին ընտանեկան տոն է, որը համախմբում է ամբողջ ընտանիքը, նախընտրելի է այն դիմավորել կարմիր գույնով, ընդունված ավանդույթ է նաև ընտանիքի անդամներին նվերներ տալ՝ մատուցելով այն կարմիր ծրարով:

 

Այլ նորություններ
«ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԿԵՆՏՐՈՆ Է, ՈՐԸ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԻՆ ՈՒ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԻՆ ԻՄԱՍՏ ԵՎ ՀՈՂԵՂԵՆ ՄԱՐՄԻՆ Է ՏԱԼԻՍ». ՏԻԳՐԱՆ ՄԱՆՍՈՒՐՅԱՆ
ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում հայ կոմպոզիտոր, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանի հետ, որի ընթացքում համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը մաեստրոյին հանձնեց ԵՊՀ ոսկե մեդալ:
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ ԴԻՏԵՑԻՆ «…ԵՎ ՆՈՐԻՑ ԳԱՐՈՒՆ» ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ
ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ «Համալսարանական» թատրոն-ստուդիայի սաները Ս. Սարգսյանի անվան համազգային թատրոնում դիտեցին ներկայացում, որի ավարտին տեղի ունեցավ քննարկում ներկայացման ստեղծագործական և դերասանական կազմի հետ: