20.05.2021 | 
Կրթություն
«ԿԱՏԱՐԵ՛Ք ՁԵՐ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ». ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԵՆ «PR» ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ
«ԿԱՏԱՐԵ՛Ք ՁԵՐ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ». ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԵՆ «PR» ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ
Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետում այսօր տեղի է ունեցել «Արի՛ PR» միջոցառումը, որի շրջանակում «Հասարակայնության հետ կապեր» (PR) մագիստրոսական ծրագրի դասախոսները, ուսանողներն ու շրջանավարտները ներկաներին պատմեցին ծրագրի, դրա պահանջարկի ու առավելությունների մասին։

Մեզ հետ զրույցում միջոցառման կազմակերպիչ, «Հասարակայնության հետ կապեր» մագիստրոսական ծրագրի առաջին կուրսի ուսանող Տաթևիկ Ավանեսյանն ասաց, որ միջոցառման նպատակն է բակալավրիատի ուսանողներին և մյուս ցանկացողներին ներկայացնել PR-ը բոլոր տեսանկյուններից, տեղեկացնել դասավանդվելիք առարկաների մասին, խոսել հեռանկարներից և աշխատաշուկայից։


Միջոցառման սկզբում ներկաներին ողջունեցին Սոցիոլոգիայի ֆակուլտետում գործող ծրագրի ուսանողները։ Նրանք միաձայն փաստեցին, որ PR-ն ամենուր է, և PR-ից կարելի է ստանալ ամեն ինչ. «Եկե՛ք «PR» և կատարեք Ձեր մասնագիտական լավագույն ընտրությունը»։

 


Ուսանողների խոսքից հետո «Հասարակայնության հետ կապեր» մագիստրոսական ծրագրի մասին խոսեցին ծրագրի ղեկավար Նվարդ Մելքոնյանը, փոխդեկան Անահիտ Սահակյանը և ծրագրի դասախոս Լիլիթ Շաքարյանը։


Ն. Մելքոնյանը ներկայացրեց այս ուսումնական տարում ծրագրում կատարված փոփոխություններն ու նորամուծությունները՝ ուրախությամբ հավելելով, որ ավելացվել են անվճար տեղերը։

 

 

Ապա իրենց սեփական փորձի, աշխատանքի ու հաջողությունների մասին խոսեցին ծրագրի շրջանավարտ Իշխան Սահակյանը և «SPRING PR» ընկերության հասարակայնության հետ կապերի տնօրեն Մարիամ Սաֆարյանը։

 

Հանդիպման վերջում ներկաները հարցեր հղեցին միջոցառման կազմակերպիչներին։

Այլ նորություններ
ԵՊՀ-Ն ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ ԷՐ ՖԻԶՄԱԹ ՀՈՍՔԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ. ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության նախաձեռնությամբ Երևանի մասնագիտական և ավագ դպրոցների աշակերտները հանդիպեցին Ֆիզիկայի ֆակուլտետի ղեկավարության հետ:
ԵՊՀ ՖԻԶԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԵԿԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԵՐԵՎԱՆԻ ԹԻՎ 198 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ
ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության դիմորդների հետ տարվող աշխատանքների բաժինն այսօր մասնագիտական կողմնորոշման նպատակով այց է կազմակերպել Երևանի թիվ 198 ավագ դպրոց։