20.05.2021 | 
Հասարակություն
ՀԽ ԿԱԶՄՈՒՄ ԵՊՀ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐ ՉԵՆ ԼԻՆԻ. ԳԻՏԽՈՐՀՐԴԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԸ ՏԵՂԻ ՉԻ ՈՒՆԵՑԵԼ
ՀԽ ԿԱԶՄՈՒՄ ԵՊՀ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐ ՉԵՆ ԼԻՆԻ. ԳԻՏԽՈՐՀՐԴԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԸ ՏԵՂԻ ՉԻ ՈՒՆԵՑԵԼ
«Zoom» հարթակում այսօր հրավիրվել էր ԵՊՀ գիտական խորհրդի արտահերթ առցանց նիստ՝ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդում պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների ընտրության օրակարգով, որը քվեակազմի բացակայության պատճառով տեղի չունեցավ:

Դեռևս նախորդ գիտական խորհրդի նիստի ժամանակ ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Գեղամ Գևորգյանը հայտնել էր, որ ԿԳՄՍ նախարարությունից ստացել է գրություն, որով առաջարկվում է մինչև մայիսի 24-ն առաջադրել ԵՊՀ ՀԽ պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանող անդամներին՝ ըստ կառավարության ընդունած որոշմամբ սահմանվող համամասնության:

 

ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներից Հոգաբարձուների խորհրդի անդամության թեկնածու առաջադրել էր միայն Ֆիզիկայի ֆակուլտետը՝ ներկայացնելով ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ֆիզմաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Ռոլանդ Ավագյանի թեկնածությունը, որը հետո ինքնաբացարկ էր հայտնել՝ հրաժարվելով իր թեկնածությունից և հայտնելով, որ նախապես տեղյակ չի եղել իր առաջադրման մասին։

 

 

Այսօր հրավիրված առցանց նիստին Գեղամ Գևորգյանն ասաց, որ նախ՝ չկա անհրաժեշտ քվեակազմ նիստը սկսելու համար, բացի դրանից՝ չկան առաջադրված թեկնածուներ, ըստ այդմ՝ քննարկելու և քվեարկելու հարց. «Ես կտեղեկացնեմ, որ ԵՊՀ-ն Հոգաբարձուների խորհրդում ներկայացուցիչներ չի առաջադրում»:

 

Հիշեցնենք, որ երեկ էլ ԵՊՀ ուսանողական խորհուրդը հայտարարություն էր տարածել՝ հայտնելով, որ հրաժարվում է մասնակցելուց ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի ձևավորման գործընթացին՝ այն որակելով ապօրինի:

 

Քնար Միսակյան

 


Այլ նորություններ
«ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐՆ ԻՐԱԿԱՆՈՒՄ ՇԱՏ ԽՈՐՔԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐ ԵՆ, ՈՐՈՆՔ ԱՄԲՈՂՋՈՎԻՆ ՏԵՍԱՆԵԼԻ ՉԵՆ». ՍՈՖՅԱ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ ԲԱՆԱԽՈՍՈՒԹՅԱՄԲ
Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ՈԻԳԸ-ի նախաձեռնությամբ այսօր ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում «Քաղաքական հոգեբանություն» խորագրով բանախոսությամբ է հանդես եկել քաղաքական գործիչ, 7-րդ գումարման ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը:
ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ ՎԵՐԼՈՒԾԱԲԱՆ ՆԻԿՈԼԱՅ ՍԻԼԱԵՎԻ ԴԻՏԱՐԿՄԱՄԲ
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում այսօր հյուրընկալվել էր ՌԴ ԱԳՆ համակարգում գործող միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, ինստիտուտի քաղաքական հետազոտությունների վերլուծական լաբորատորիայի տնօրեն Նիկոլայ Սիլաևը: