02.05.2019 | 
Ուսանողական
ՏՈՆԱԿԱՆ ՀԱՄԵՐԳ՝ ՆՎԻՐՎԱԾ ԵՊՀ ՈՒԽ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 25-ԱՄՅԱԿԻՆ
ՏՈՆԱԿԱՆ ՀԱՄԵՐԳ՝ ՆՎԻՐՎԱԾ ԵՊՀ ՈՒԽ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 25-ԱՄՅԱԿԻՆ
ԵՊՀ մշակույթի կենտրոնի դահլիճում այսօր տեղի ունեցավ համերգ՝ նվիրված ԵՊՀ ՈՒԽ հիմնադրման 25-ամյակին:

Միջոցառումը կազմակերպել էր ԵՊՀ ՈՒԽ մշակույթի հանձնաժողովը:

 

ԵՊՀ ուսանողները հավաքվել էին նշելու ՈՒԽ հիմնադրման 25-ամյակը և ունկնդրելու տաղանդավոր ուսանողների՝ ԵՊՀ ՈՒԽ մշակույթի հանձնաժողովի փոխնախագահ Արտյոմ Դադունցի և Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողուհի Մարիամ Ադամյանի կատարումները:

 

ԵՊՀ ՈՒԽ նախագահ Դավիթ Ափոյանի խոսքով, ՈւԽ-ն ինքնադրսևորման լավագույն հարթակ է, որը հնարավորություն է տալիս տաղանդաշատ ուսանողներին փորձելու իրենց ուժերը. «Ես շատ ուրախ եմ, որ Արտյոմը և Մարիամը ծանոթացել են հենց ՈւԽ-ում, և այսօր իրենց կատարումներով նոր շունչ ու որակ են տալիս երգարվեստին»:

Անգին Խաչատրյան

Այլ նորություններ
ԿՐԱԿԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔ ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԵՊՀ ՈՒԽ Լ. Ազգալդյանի անվան մարտական պատրաստության ակումբի նախաձեռնությամբ և ՊՆ աջակցությամբ ԵՊՀ մի շարք ուսանողներ այսօր Նուբարաշենի զորամասի հրաձգարանում մասնակցել են կրակային պատրաստության գործնական պարապմունքի:
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ ԲԱՆԱԿԱՅԻՆ ԿՅԱՆՔԻՆ. ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐՆ ԱՅՑԵԼԵՑԻՆ ՀՀ ՊՆ ԽԱՂԱՂԱՊԱՀ ԶՈՐԱՄԱՍ
ԵՊՀ ՈՒԽ Լ. Ազգալդյանի անվան մարտական պատրաստության ակումբի նախաձեռնությամբ այսօր ԵՊՀ տարբեր ֆակուլտետների ուսանողներ մասնակցել են ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում անցկացվող տեսական պարապմունքների շարային և կրակային պատրաստություններից: