05.05.2017 | 
Կրթություն
ԵՊՀ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ՀԱՅՏԱԳՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
ԵՊՀ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ՀԱՅՏԱԳՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
Փաստաթղթերն ընդունվելու են՝ մայիսի 5-ից մինչև հունիսի 1-ը (հանգստյան օրերն են՝ մայիսի 7, 9, 14, 21):

2017-2018 ուստարում Երևանի պետական համալսարանի բակալավրիատում ընդունելություն կկատարվի 58 կրթական ծրագրերի ուղղությամբ:

 

ՀՀ երկքաղաքացիների և օտարերկրացիների, օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատությունները տվյալ տարում ավարտած ՀՀ քաղաքացիների, նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների և գարնանային-ամառային զորակոչից զորացրված դիմորդների փաստաթղթերը ընդունվում են հունիսի 25-ից մինչև հուլիսի 2-ը:

 

Դիմորդների ընդունելությունն իրականացվում է ՀՀ Կառավարության համապատասխան որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության կարգ»-ի համաձայն:

 

ԵՊՀ կարող են ընդունվել միջնակարգ, նախնական մասնագիտական կամ միջին մասնագիտական կրթություն ունեցող անձինք, ՀՀ երկքաղաքացիները, օտարերկրացիները՝ առանց տարիքային սահմանափակման:

 

ԵՊՀ մասնագիտությունն ընդունելության դիմում-հայտում առաջինը հայտագրելու դեպքում դիմորդները կենտրոնացված և ներբուհական քննություններին, ինչպես նաև մասնագիտությունների մրցույթին մասնակցելու համար ընդունելության դիմում-հայտը և փաստաթղթերը հանձնում են ԵՊՀ-ում:

 

Այս տարի քննությունները կկազմակերպվեն 29 քննական կենտրոններում` անցած տարվա 38-ի փոխարեն, քանի որ և՛ շրջանավարտների, և՛ դիմորդների թիվը նվազել է: Այս տարի Գնահատման և թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) որոշմամբ՝ միասնական քննությունները տեղի կունենան հունիսի 2-23-ն ընկած ժամանակահատվածում:

 

ՀՀ Կառավարությունը հաստատել է նաև ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների՝ 2017-2018 ուսումնական տարվա՝ ըստ մասնագիտությունների պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) և ուսման վարձի մասնակի զեղչի կիրառման իրավունքով (վճարովի) առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության տեղերը:

 

ԵՊՀ-ին հատկացվել է 368 անվճար տեղ և 3000 վճարովի տեղ:

 

Հ.Գ.: ԵՊՀ ընդունելության քննությունների, տեղերի և ուսման վարձերի ցանկին, ինչպես նաև ընդունելության կարգին կարող եք ծանոթանալ այստեղ:

Այլ նորություններ
ԿԱՏԱՐՎԵԼ ԵՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ
Նոր ուսումնական տարվանից գործելու է ԵՊՀ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով ուսումնական գործընթացի կազմակերպման կարգի փոփոխված տարբերակը:
2017-2018 ՈՒՍՏԱՐՈՒՄ ԵՊՀ Է ԸՆԴՈՒՆՎԵԼ 2.602 ԴԻՄՈՐԴ
Այս տարի ընդհանուր կրթական համակարգում առկա էր 20.575 տեղ, որից 18.405-ը նախատեսված էր միասնական քննությունների, իսկ մնացած՝ 2.165 տեղը՝ ներքին քննությունների համար: