11.09.2017 | 
Կրթություն
2017-2018 ՈՒՍՏԱՐՈՒՄ ԵՊՀ Է ԸՆԴՈՒՆՎԵԼ 2.602 ԴԻՄՈՐԴ
2017-2018 ՈՒՍՏԱՐՈՒՄ ԵՊՀ Է ԸՆԴՈՒՆՎԵԼ 2.602 ԴԻՄՈՐԴ
Այս տարի ընդհանուր կրթական համակարգում առկա էր 20.575 տեղ, որից 18.405-ը նախատեսված էր միասնական քննությունների, իսկ մնացած՝ 2.165 տեղը՝ ներքին քննությունների համար:

Մայր բուհում ընդունելությունն ընթացել է բնականոն հունով. միասնական քննությունների շրջանակում ԵՊՀ է ընդունվել ընդհանուր դիմորդների ավելի քան 30 տոկոսը:

 

Համեմատության համար նշենք, որ ոչ մի պետական բուհ չի հաղթահարել նույնիսկ 1.000 ուսանողի շեմը: ԵՊՀ-ին ընդունելության բարձր ցուցանիշներով` 2.602 դիմորդ, հաջորդում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը՝ 851 դիմորդ, 3-րդ տեղում 837 դիմորդ ցուցանիշով Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանն է:

 

Հավելենք, որ ոչ պետական բուհ է ընդունվել 31 դիմորդ՝ նախատեսված 3.200 տեղի համար:

 

«Կարելի է ասել, որ բոլոր օրինաչափությունները պահպանվում են, և ոչ մի արտասովոր բան չի գրանցվել: Տարեցտարի նվազում է շրջանավարտների թիվը, և այդ տեսանկյունից շատ ավելի լուրջ քննարկման կարիք ունի 2018 թ.-ի ընդունելությունը, քանի որ դպրոցներն ունենալու են 10.000 դպրոցների շրջանավարտ, հետևաբար դիմորդների թիվը չի գերազանցի 5.000-ը: Դա նշանակում է, որ կրկնակի պակասելու է և՛ շրջանավարտների, և՛, բնականաբար, դիմորդների թիվը»,- նշեց Ալեքսանդր Գրիգորյանը:

 

Պրոռեկտորը հավելեց, որ ամեն դեպքում տագնապի առիթ չկա, քանի որ բոլոր խնդիրները ժամանակավոր ու փուլային բնույթ են կրում:

 

Ձեզ ենք ներկայացնում 2017-2018 ուստարվա ընդունելության քննությունների արդյունքներով բուհեր ընդունվածների թիվը:

 

Այլ նորություններ
ԱՊԱԳԱ ԹԱՐԳՄԱՆԻՉՆԵՐԸ ՅՈՒՐԱՑՆՈՒՄ ԵՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՆՈՐ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի ուսանողների համար վարպետության դաս անցկացրեց Վրաստանի համաժամանակյա (синхрон) թարգմանիչների (գիտաժողովային) միության հիմնադիր Գոգա Ասկուրավան:
ԵՊՀ-ՈՒՄ ՔՆՆԱՐԿՎՈՒՄ ԷՐ «ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾԸ
Այսօր ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը հանդիպեց հայաստանյան բուհերի ուսանողական կառույցների և ուսանողական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: