06.10.2022 | 
Կրթություն
ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԵՍ ԵՊՀ ՀԱՅ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԵՍ ԵՊՀ ՀԱՅ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում տեղի ունեցավ հայ արձակագիր Ստեփան Ալաջաջյանի «Եղեգները չխոնարհվեցին» գրքի շնորհանդեսը՝ ևս մեկ անգամ արժևորվելու և կարևորվելու ստեղծագործության ուրույն դերը գրականության մեջ:

Գեղարվեստական բարձր որակներով գրված վեպն առաջին անգամ տպագրվել է 1966 թվականին։ Այն արտացոլում է Զեյթունի (Ուլնիա)՝ 1919-21 թթ.  գոյամարտը, ընդգծում սեփական ուժ ունենալու և այդ ուժին ապավինելու անհրաժեշտությունը: Գրքում երևում է հայ մարդու անկոտրում կամքը և պայքարի ոգին։

 

Շնորհանդեսին ներկա էր ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը: Նա կարևորեց գրքի դերն ու գեղարվեստական արժեքը՝ ընդգծելով, որ այս շնորհանդեսը մի քայլ է ավելի լավ ճանաչելու Ստեփան Ալաջաջյանին և գնահատելու նրա գործունեությունը։

 

 

      

Ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանն իր խոսքում նշեց, որ վերջին տարիներին արդեն երկրորդ անգամ է հանդիպում կազմակերպվում՝ նպատակ ունենալով հարգանքի տուրք մատուցելու տաղանդավոր գրող Ստեփան Ալաջաջյանի հիշատակին:

 

 

Խոսելով գրքում ներառված փաստահենք տվյալներից՝ Ստեփան Ալաջաջյանի դուստր Թերեզա Ալաջաջյանն ընդգծեց, որ «Եղեգները չխոնարհվեցին» գրքում ներկայացված է իր պապի՝ Եղիայի պատմությունը, որն իր ջոկատով կռիվ էր տվել։ Վեպի մեջ կա նաև իր տատի՝ Թերեզայի կերպարը։

 

«Սա ամբողջապես իրական հիմքերի վրա գրված ստեղծագործություն է՝ հորս ընտանիքի պատմությունը»,- փաստեց Թ․ Ալաջաջյանը:

 

 

Նշենք, որ միջոցառմանը ներկա էին ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ և հրավիրյալ այլ անձինք։

Այլ նորություններ
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ՆՈՐՈՎԻ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ ՍԻՐԻԱՅԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿՅԱՆՔԸ
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության ամբիոնում հյուրընկալվել էր ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի շրջանավարտ, ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության դեսպան Նորա Արիսյանը:
ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԹԻՄԸ ՀԱՂԹԵԼ Է ԱՄԵՆԱՄՅԱ ԴԱՏԱԽԱՂ-ՄՐՑՈՒՅԹՈՒՄ
Ուսանողների համար Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի կազմակերպած ապահովագրական իրավունքի ամենամյա դատախաղ-մրցույթում հաղթող է ճանաչվել ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի թիմը։