11.04.2014 | 
Քաղաքականություն
ԴԵԿԱՆԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՅԱՑԱՎ
ԴԵԿԱՆԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՅԱՑԱՎ
ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետը 5 տարի կրկին ղեկավարելու է Ալեքսան Բաղդասարյանը:

Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի դեկան Ալեքսան Բաղդասարյանը պաշտոնավարման ժամկետի լրանալու կապակցությամբ, ԵՊՀ ֆակուլտետի դեկանի ընտրության ընթացակարգի համաձայն և ԵՊՀ ռեկտորի 2014 թ-ի մարտի 3-ի  հրամանով նշված ֆակուլտետում հայտարարվել էր դեկանի ընտրություն:

 

Ապրիլի 7-ին տեղի ունեցած ընտրության արդյունքներով Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի դեկանի պաշտոնում ընտրվեց  նախապես առաջադրված միակ թեկնածու, փիլիսոփայակաան գիտությունների թեկանծու, դոցենտ  Ալեքսան Բաղդասարյանը:  

 

Համաձայն ԵՊՀ ֆակուլտետի դեկանի ընտրության ընթացակարգի 3-րդ և 4-րդ կետերի՝ ֆակուլտետի դեկան կարող է ընտրվել այն պրոֆեuորը կամ դոցենտը, որն ունի գիտությունների դոկտորի կամ թեկնածուի գիտական աuտիճան և առնվազն 5 տարվա գիտամանկավարժական աշխատանքի ստաժ։ Դեկանն ընտրվում է ֆակուլտետի խորհրդում` փակ, գաղտնի քվեարկությամբ, 5 տարի ժամկետով։ 

Այլ նորություններ
ԵՊՀ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴԻ ՆԻՍՏԸ ՉԿԱՅԱՑԱՎ ՔՎԵԱԿԱԶՄԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի պահանջով մայիսի 10-ին հրավիրվել էր ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստ, որը չկայացավ քվեակազմի բացակայության պատճառով։
ԵՊՀ-Ն ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ ԷՐ ԳՅՈՒՄՐՈՒ «ՆՈՐ ԼՈՒՅՍ» ՀԿ-Ի ՍԱՆԵՐԻՆ
ԵՊՀ-ում այսօր Մինչհամալասարանական կրթության վարչության նախաձեռնությամբ հյուրընկալվել էին Գյումրու «Նոր լույս» հասարակական կազմակերպության սաները: