24.10.2018 | 
Քաղաքականություն
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Այսուհետ ԵՊՀ-ն լրացուցիչ զեղչ կտրամադրի 2016 թ. Ապրիլյան պատերազմի մասնակիցներին:

«Երևանի պետական համալսարանի ուսանողական նպաստների, պետական և ներբուհական կրթաթոշակների հատկացման կանոնակարգ»-ի համաձայն՝ նախորդ ուսումնական տարիների ընթացքում 2016 թ. Ապրիլյան պատերազմի ժամանակ մարտական հերթապահություն իրականացրած և ՄՈԳ-ի համապատասխան շեմ ապահոված (բակալավր՝ 10 միավոր, մագիստարտուրա՝ 14 միավոր) ուսանողների վարձը զեղչվում էր 30 %-ով, իսկ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը տրամադրում էր ուսումնական վարձի մասնակի փոխհատուցում՝ 20 %-ի չափով:

 

Երևանի պետական համալսարանի ռեկտորատի նիստի քննարկման արդյունքում ընդունվեց որոշում, ըստ որի՝ այսուհետ Ապրիլյան պատերազմի ընթացքում մարտական հերթապահություն իրականացրած այն ուսանողները, որոնց ՄՈԳ-ը համապատասխանում է սահմանված շեմին (բակալավր՝ 10 միավոր, մագիստարտուրա՝ 14 միավոր), 30 %-ից բացի կստանան նաև  լրացուցիչ 20 % զեղչ, որը նախկինում տրամադրվում էր ՀԵՀ-ի կողմից:

 

Հարցերի դեպքում դիմել ԵՊՀ ռեկտորատին կամ Ուսանողական խորհրդին։

 

ԵՊՀ ռեկտորատ

Այլ նորություններ
ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ՝ ՆՎԻՐՎԱԾ ՄԵՔՍԻԿԱՅԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆՆ ՈՒ ՄՇԱԿՈՒՅԹԻՆ
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետում այսօր Մեքսիկայի պատմության, մշակույթի, ավանդույթների և սովորույթների նկատմամբ ուսանողների հետաքրքրությունը մեծացնելու նպատակով դասախոսությամբ հանդես է եկել Հայաստանում Ուրուգվայի գլխավոր հյուպատոսի տիկինը՝ մեքսիկուհի Անա Գարսիան:
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՅՑ ԵՎ ՖԱԿՈՒԼՏԵՏԱՅԻՆ  ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ. ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ ԵՊՀ-ՈՒՄ ԷԻՆ
Մասնագիտական կողմնորոշման նպատակով Երևանի Կ. Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ դպրոցի աշակերտներն այսօր այցելել են ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ: