29.09.2020 | 
Հասարակություն
ԵՊՀ ԿԻՐԱՌԱԿԱՆ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ԵՊՀ ԿԻՐԱՌԱԿԱՆ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ԵՊՀ կիրառական հոգեբանության կենտրոնն իր պատրաստակամությունն է հայտնում հոգեբանական աջակցություն ցուցաբերելու բոլոր նրանց, ովքեր ինչ-որ կերպ առնչվել և առնչվում են Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմական գործողություններին։

Սիրելի՛ հայրենակիցներ,

 

Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմական գործողությունները, լինելով հանկարծահաս և ուժեղ սթրեսորներով ու հոգեկան տրավմաներով լի, հուզական և նյարդահոգեկան ամենատարբեր բացասական ազդեցությունները կարող են թողնել ազգաբնակչության տարբեր խմբերի հոգեկան առողջության վրա:

 

Երևանի պետական համալսարանի կիրառական հոգեբանության կենտրոնի ողջ անձնակազմն իր պատրաստակամությունն է հայտնում հոգեբանական աջակցություն ցուցաբերելու ռազմական գործողությունների անմիջական մասնակիցներին, նրանց ընտանիքներին, զոհվածների հարազատներին, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր այս կամ այն չափով առնչվել և առնչվում են այս աղետին։

 

Հոգեբանական ծառայությունները կարող են մատուցվել ինչպես առցանց, այնպես էլ առկա ձևաչափով։

 

Կենտրոնի հետ կապ հաստատելու համար կարող եք զանգել (093) 248-818 հեռախոսահամարով կամ գրել psycenter@ysu.am էլ. հասցեին։

Այլ նորություններ
ԵՊՀ ԲՈՒՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՆԿԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԱՄԲԻՈՆԻ ԵՎ «ՓՈՔՐԻԿ ԻՇԽԱՆ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՏԱԼԻՍ Է ԻՐ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ. ԱՇԱԿԵՐՏՆԵՐՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ ԵՆ ՀԱՏՈՒԿ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի բուսաբանության և սնկաբանության ամբիոնի դասախոսների և «Փոքրիկ Իշխան» կրթահամալիրի ավագ դպրոցի սաների համատեղ նախաձեռնությամբ իրականացված գիտական հետազոտական աշխատանքների արդյունքները ներկայացվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից կազմակերպված «Համադպրոցական գիտության փառատոնին», որտեղ սաներն արժանացել են հատուկ մրցանակի։
 «COVID-19: ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՈԴԵԼՆԵՐ, ՍԻՄՈՒԼՅԱՑԻԱՆԵՐ». ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի «Հետազոտությունների և գործարարության կենտրոն» հիմնադրամը ԿորոնաԹեստ ընկերության հովանավորությամբ հայտարարում է մրցույթ՝ նպատակ ունենալով փնտրել ուղիներ՝ համավարակը ճնշելու հետ մեկտեղ պահպանելու տնտեսական ակտիվությունը: