Կազմակերպված այցերը դպրոցների ավարտական դասարանների աշակերտների մասնագիտական կողմնորոշմանը նպաստելու, իրազեկության մակարդակը բարձրացնելու և դեպի ԵՊՀ ուղղորդելու համար են:
Այսօր Մայր բուհն ընդունել էր հ. 105 և հ. 142 ավագ դպրոցների աշակերտներին, ովքեր, եղան համապատասխանաբար ԵՊՀ ֆիզիկայի և կենսաբանության ֆակուլտետներում, տեղում ծանոթացան ԵՊՀ կրթական ծրագրերին, ֆակուլտետների կառուցվածքին, ինչպես նաև դասընթացների կազմակերպման գործընթացին: Ապագա ուսանողները լսեցին նաև դասախոսություններ և ստացան իրենց հուզող հարցերի պատասխանները:
Մեզ հետ զրույցում հ. 142 ավագ դպրոցի կենսաբանության ուսուցչուհի Նաիրա Գյուլնազարյանը նշեց, որ դպրոցն ակտիվորեն և շարունակական ձևով համագործակցում է Մայր բուհի հետ. «Մենք միշտ կապի մեջ ենք ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների հետ, հաճախ ենք հրավիրում նրանց մեզ մոտ՝ մեզ հետաքրքրող թեմաներով դասախոսություններ կարդալու»:
Նույն դպրոցի տասներորդ դասարանի աշակերտ Պետրոս Ավանեսյանն էլ մեզ հետ զրույցում փաստեց, որ Մայր բուհ կատարած այցը շատ հետաքրքիր էր և կարևոր. «Այստեղ ստացանք նոր գիտելիքներ՝ ավելի պատկերավոր և հետաքրքիր ձևով»:
Բացի ապագա ուսանողներին Մայր բուհում դիմավորելուց՝ ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչությունն այսօր կազմակերպել էր նաև պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների այցը դեպի ավագ դպրոցներ:
ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի դասախոս ՆաղաշՄիրաքյանը, Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի դեկան Սամվել Աբրահամյանը և նույն ֆակուլտետի դասախոս Նարինե Հարությունյանն այսօր այցելեցին համապատասխանաբար հ. 142 և հ. 83 ավագ դպրոցներ և հանդես եկան դասախոսություններով: