28.05.2022 | 
Կրթություն, Մշակույթ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՈՐԵԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ 30-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՈՐԵԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ 30-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի՝ կորեերենի լսարանի նախաձեռնությամբ Ծաղկաձորում գտնվող ԵՊՀ ուսումնական բազայում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին: Մշակութային միջոցառման նպատակն էր նպաստել հայ-կորեական բարեկամական հարաբերությունների խորացմանը և կրթամշակութային ծրագրերի համատեղ իրականացմանը։

Հանդիպման սկզբում «Կորեա հիմնադրամի» հրավիրյալ դասախոս Ջոն Մունին նշեց. «ԵՊՀ-ն առաջին անգամ է միանում  «Membership Training in Korea»-ին՝ կորեերեն ուսումնասիրող ուսանողների հանրույթին: Հույս ունեմ՝ այսպիսի հանդիպումները շարունակական կլինեն»։

 

 

Հանդիպմանը ներկա էին ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի և Հայ-ռուսական համալսարանի՝ տարածաշրջանագիտության բաժնի առաջին, երկրորդ և երրորդ կուրսի ուսանողներ:

 

Հանդիպման ընթացքում ուսանողները հանդես եկան կորեական ժամանակակից երգ ու պարի կատարումներով, ծանոթացան կորեական գեղագրությանը, պատրաստեցին և համտեսեցին կորեական ուտեստներ, կորեացի և հայ դասախոսների հետ այցելելեցին Ծաղկաձորի տեսարժան վայրեր: Հիշարժան օրն ամփոփվեց խարույկի շուրջ։

 

Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի՝ կորեերենի և կորեական մշակույթի կենտրոնի ավագ դասախոս Փաք Հի Սուն ուսանողներին ծանոթացրեց կորեական գեղագրությանը, իսկ հանդիպման ավարտին ուսանողներին նվիրեց կորեական ավանդական հուշանվերներ: Փաք Հի Սուի կինը ուսանողներին սովորեցրեց պատրաստել կորեական ուտելիքներ։

Այլ նորություններ
ԵՊՀ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «POLYCHAR 28» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՖԵՐԱՆՍԸ
«PolyChar 28» միջազգային ամենամյա կոնֆերանսին աշխարհի տարբեր ծայրերից մասնակցում են ոլորտի առաջատար գիտնականներ՝ պոլիմերների սինթեզման ու բնութագրման մեջ ժամանակակից միտումներին ծանոթանալու նպատակով:
«ԻՆՉՊԵ՞Ս ՄԱՍՐԵՆՈՒ ՊՏՈՒՂՆԵՐՈՒՄ ՊԱՀՊԱՆԵԼ C ՎԻՏԱՄԻՆԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՔԱՆԱԿ»․ ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ «ՀԱՅ ԲՈՒՅՍ» 8-ՐԴ ՓԱՌԱՏՈՆԻՆ
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի բուսաբանության և սնկաբանության ամբիոնի աշխատակիցներն ու բակալավրիատի ուսանողները մասնակցել են Տավուշի մարզի Ենոքավան գյուղում անցկացված «Հայ բույս 2022» 8-րդ փառատոնին՝ ներկայացնելով թեյեր, բուսական կոսմետիկա և բույսերից պատրաստված տիկնիկներ: