22.05.2015 | 
Մշակույթ
ԱՆԴՐԱԴԱՐՁԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԱԲՆԱԿ ՀԱՅ ԱՐՎԵՍՏԱԳԵՏՆԵՐԻՆ
ԱՆԴՐԱԴԱՐՁԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԱԲՆԱԿ ՀԱՅ ԱՐՎԵՍՏԱԳԵՏՆԵՐԻՆ
Ապրիլի 21-ին ԵՊՀ մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ «Աշխարհասփյուռ հայ արվեստագետներ… Ռուսաստան» խորագրով միջոցառումը:

Այն իրականացվում էր ԵՊՀ մշակույթի կենտրոնի նախաձեռնած «Աշխարհասփյուռ հայ արվեստագետները» խորագրով նոր ծրագրի շրջանակներում, որը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Ծրագրի նպատակն է ներկայացնել աշխարհի տարբեր երկրներում հայտնված հայտնի հայերի կյանքը և գործունեությունը: 

 

Այս անգամ անդրադարձ եղավ ռուսաստանաբնակ հայ արվեստագետներին, ներկայացվեց նրանց կյանքն ու գործունեությունը: Հնչեցին այնպիսի հայտնի մարդկանց անուններ, ինչպիսիք են Հովհաննես Այվազովսկին, Եվգենի Վախթանգովը, Ռուբեն և Եվգենի Սիմոնովները, Արամ Խաչատրյանը, Առնո Բաբաջանյանը, Արմեն Ջիգարխանյանը և ուրիշներ:

 

Միջոցառմանը ներկա էին ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինի խորհրդական Օլեգ Շապավալովը, ԵՊՀ ֆակուլտետների դեկաններ, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ և այլ հյուրեր: Կազմակերպչական աշխատանքներին Մշակույթի կենտրոնին այս անգամ աջակցել էր Ռուս բանասիրության ֆակուլտետը:

 

Միջոցառման սկզբում ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանի խորհրդականը կարդաց դեսպան Իվան Վոլինկինի ուղերձը: Այնուհետև ռուսաստանաբնակ հայ երաժիշտների սիրված երգերի կատարումներով հանդես եկան ԵՊՀ երգչախումբը, Մշակույթի կենտրոնի անհատ երգիչները՝ աղջիկների պարային համույթի յուրօրինակ կատարումների ուղեկցությամբ, հնչեց նաև ասմունք:

 

«Այս անգամ անդրադարձանք Ռուսաստանին, քանի որ մայիսը հաղթանակների ամիս է՝ Հայրենական մեծ պատերազմ, Շուշիի ազատագրում և Սարդարապատի հերոսամարտ: Բացի այդ՝ Ռուսաստանը Հայոց ցեղասպանությունն ընդունած երրորդ երկիրն է, և ինչպես գիտենք, հայերի թիվն էլ այնտեղ քիչ չէ: Մեր նպատակն է ոչ միայն ներկայացնել այն հայորդիների գործունեությունը, ովքեր հայրենիքից դուրս են ապրել ու ստեղծագործել, ինչպես նաև իրենց գործունեությամբ բարձր պահել հայի անունը, այլև ուսանողների ուշադրությունը սևեռել այդ կարևոր իրադարձությունների վրա»,- նշեց Մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը:

 

Այլ նորություններ
ԵՊՀ-ՈՒՄ ՆՇՎԵԼ Է ԿՈՐԵԱՅԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՕՐԸ
ԵՊՀ-ի և Հայաստանի կորեական համայնքի համատեղ նախաձեռնությամբ համալսարանում այսօր անցկացվել է «Կորեայի մշակույթի օր» խորագրով փառատոն՝ նպատակ ունենալով հանրության և հատկապես ուսանողների շրջանում տարածելու կորեական մշակույթն ու բարձրացնելու դրա նկատմամբ հետաքրքրությունը:
ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ «ՀԱՅԿԱԿԱՆ ԷՍՔԻԶՆԵՐ»-Ը՝ «ԲՈՀԵՄ» ԹԱՏՐՈՆԻ ԲԵՄՈՒՄ
Հոկտեմբերի 7-ին «Բոհեմ» թատրոնում ԵՊՀ մշակույթի կենտրոնը «Հայ ֆեստ» միջազգային թատերական փառատոնի շրջանակում ներկայացրեց Վարդգես Պետրոսյանի «Հայկական էսքիզներ»-ը: