28.03.2019 | 
Քաղաքականություն
ԵՊՀ ԳԻՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԾՈՎ ՊՐՈՌԵԿՏՈՐ Է ՆՇԱՆԱԿՎԵԼ ԱՐՍԵՆ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ
ԵՊՀ ԳԻՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԾՈՎ ՊՐՈՌԵԿՏՈՐ Է ՆՇԱՆԱԿՎԵԼ ԱՐՍԵՆ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ
ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի կիրառական էլեկտրադինամիկայի և մոդելավորման ամբիոնի վարիչ, ֆիզմաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Արսեն Բաբաջանյանը նշանակվել է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի գիտական քաղաքականության և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր:

Արսեն Բաբաջանյանը սովորել է ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետում, հետ-դոկտորական ծրագիր է իրականացրել Սեուլի Սոգանգ համալսարանում:

2000 թվականին ստացել է ֆիզմաթ. գիտ. թեկնածուի աստիճան՝ պաշտպանելով «Ալիքային դաշտերի անոմալ աճը տարածասահմանափակ կառուցվածքներում» թեմայով ատենախոսությունը, իսկ 2014 թվականին ստացել է ֆիզմաթ. գիտ. դոկտորի աստիճան՝ պաշտպանելով «Մոտակա դաշտի տեսածրող նանոլուծողական մանրադիտում միկրոալիքային և օպտիկական տիրույթներում» թեմայով աշխատանքը:

 

Արսեն Բաբաջանյանը 2000-2004 թթ. աշխատել է ԵՊՀ ԳԲՀ ռադիոֆիզիկայի և հեռահաղորդակցության ամբիոնում՝ որպես ասիստենտ: 2004-2011 թթ. եղել է Սեուլի Սոգանգ համալսարանի հրավիրված պրոֆեսոր: 2011-2013 թթ. կրկին աշխատել է ԳԲՀ ռադիոֆիզիկայի և հեռահաղորդակցության ամբիոնում՝ որպես ասիստենտ: 2013-2018 թթ. եղել է նույն ամբիոնի դոցենտ, իսկ 2018 թվականից՝ Կիրառական էլեկտրադինամիկայի և մոդելավորման ամբիոնի վարիչ:

Նորանշանակ պրոռեկտորի գիտական հետաքրքրությունների շրջանակում ընդգրկված են մոտիկ-դաշտի միկրոալիքային մանրադիտակումը, օպտիկական և միկրոալիքային կենսազգայիչները, մակերևութային պլազմոն-պոլյարիտոնային ալիքատարները և ռեզոնատորները, հեռահաղորդակցությունը, ալիքային պրոցեսները և օրգանական կիսահաղորդչային դաշտային տրանզիստորները:

Արսեն Բաբաջանյանը Երևանի պետական համալսարանի 049 մասնագիտական խորհրդի անդամ է, բացի դրանից՝ «IEEE Microwave and Wireless Components Letters», «OSA Continuum», «Journal of the Optical Society of America B», «Optics Letters», «Optics Express», «Applied Optics» գիտական գրաքննվող ամսագրերի պաշտոնական գրախոս:

2014 թվականին արժանացել է ՀՀ նախագահի մրցանակին:

Պատրաստեց Քնար Միսակյանը

Այլ նորություններ
ԵՊՀ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ ՏԵՂԻ ՉԻ ՈՒՆԵՑԵԼ. ՆԵՐԿԱ ԵՆ ԵՂԵԼ ՄԻԱՅՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԸ
ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի այսօր հրավիրված նիստը չի կայացել՝ քվեակազմի բացակայության պատճառով. 32 անդամներից ներկա էին 14-ը:
«ՍԵՐՎԻՍԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉ/ՄԵՆԵՋՄԵՆՏ» ԽՈՐԱԳՐՈՎ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՐԵՎԱՆԻ ԹԻՎ 190 ԱՎԱԳ ԴՊՐՈՑՈՒՄ
ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի սերվիսի ամբիոնի վարիչ Սեյրան Սուվարյանն այսօր «Սերվիսի կազմակերպիչ/մենեջմենտ» խորագրով դասախոսություն է կարդացել Երևանի թիվ 190 ավագ դպրոցում: