13.06.2016 | 
Մշակույթ
«ԱՐՏ ՖԵՍՏ-2016» ՓԱՌԱՏՈՆԻ ՄՐՑԱՆԱԿԱՅԻՆ ՏԵՂԵՐԻՑ ԵՐԵՔԸ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻՆՆ ԵՆ
«ԱՐՏ ՖԵՍՏ-2016» ՓԱՌԱՏՈՆԻ ՄՐՑԱՆԱԿԱՅԻՆ ՏԵՂԵՐԻՑ ԵՐԵՔԸ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻՆՆ ԵՆ
Հունիսի 12-ին Կամերային երաժշտության ազգային կենտրոնում տեղի ունեցավ «Արտ ֆեստ-2016» միջազգային երիտասարդական չորրորդ բաց փառատոնի մրցանակաբաշխությունը:

Արդեն տեղեկացրել ենք, որ այս տարի «Արտ ֆեստ» միջազգային փառատոնի 430 ստեղծագործ մասնակիցների թվում էին «Համալսարանական» թատրոն-ստուդիայի սաներն ու մեներգիչներ Տիգրան Գրիգորյանը և Մարիցա Թիլիքյանը:

 

Փառատոնի ամփոփման և մրցանակաբաշխության ժամանակ պարզ դարձավ, որ ԵՊՀ մշակույթի կենտրոնի սաները լավագույնն են ճանաչվել և՛ թատերական արվեստում, և՛ երգարվեստում:

 

ԵՊՀ մշակույթի կենտրոնն արժանացել է թատերական արվեստի հատուկ մրցանակին՝ «Ռոմեո և Ջուլիետ» ներկայացմամբ ուսանողության շրջանում դասական դրամատուրգիան խրախուսելու համար: Երգարվեստի ոլորտում՝ «Լավագույն էստրադային երգիչ» անվանակարգում, հաղթող է ճանաչվել ԵՊՀ մշակույթի կենտրոնի մեներգիչ Տիգրան Գրիգորյանը, իսկ Մարիցա Թիլիքյանը՝ որպես առաջատար երգչուհի, ստացել է հատուկ մրցանակ:

 

«Անկեղծ ասած, բոլորովին չէի սպասում այս մրցանակին: Ճիշտ է, մեր արած աշխատանքը ոչ սովորական էր և մի փոքր նորարարական իր տեսակի և ձևի մեջ, բայց որ այն կարժանանա գլխավոր մրցանակին, ես չէի ակնկալում: Շատ ուրախ եմ բոլորիս համար՝ թե՛ ստեղծագործական խմբի, թե՛ թատրոն-ստուդիայի կազմի, թե՛ Մշակույթի կենտրոնի և թե՛ ԵՊՀ-ի համար: Այս տարի լրացավ նաև մեր կենտրոնի 10-ամյակը: Եվ այս շրջանում այդ մրցանակը նվեր դարձավ բոլորիս համար»,- մեզ հետ զրույցում ասաց ԵՊՀ մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը:

 

Տիկին Դավթյանը շնորհակալություն հայտնեց նաև ԵՊՀ ռեկտորատին՝ հանձին ռեկտոր Արամ Սիմոնյանի, 10 տարի առաջ ԵՊՀ-ում մշակույթի կենտրոն հիմնելու  որոշման համար. «Արվեստը և մշակույթն այնպիսի ոլորտներ են, որ անընդհատ ներդրում են պահանջում, և շատ կարևոր են տվյալ երկրի, տվյալ բուհի երիտասարդության հոգին պահելու համար, որն ամենակարևոր խնդիրներից մեկն է»:

 

Կարինե Դավթյանը շնորհակալություն հայտնեց նաև «Արտ ֆեստ» միջազգային փառատոնի կազմակերպիչներին, ինչպես նաև թատերական արվեստի և երգարվեստի ժյուրիներին:

Այլ նորություններ
ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ «ՀԱՅԿԱԿԱՆ ԷՍՔԻԶՆԵՐ»-Ը՝ ԲՈՀԵՄ ԹԱՏՐՈՆԻ ԲԵՄՈՒՄ
Հոկտեմբերի 7-ին «Բոհեմ» թատրոնում ԵՊՀ մշակույթի կենտրոնը «Հայ ֆեստ» միջազգային թատերական փառատոնի շրջանակում ներկայացրեց Վարդգես Պետրոսյանի «Հայկական էսքիզներ»-ը:
ՍՈՑԻՈԼՈԳԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ ՃԱՆԱՊԱՐՀԵՑ «ՄԱՐԴԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ» ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ
ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետում այսօր տեղի ունեցավ «Մարդկային ռեսուրսների կառավարում» մագիստրոսական ծրագրի շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությունը: