15.09.2020 | 
Հասարակություն
ԱՐԹՈՒՐ ՎԱՂԱՐՇՅԱՆՆ ԸՆՏՐՎԵԼ Է ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ
ԱՐԹՈՒՐ ՎԱՂԱՐՇՅԱՆՆ ԸՆՏՐՎԵԼ Է ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ
ԱԺ-ում այսօր փակ գաղտնի քվեարկությամբ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի պետության և իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի վարիչ, իրավ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Արթուր Վաղարշյանին ընտրել են Սահմանադրական դատարանի դատավոր:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրված Արթուր Վաղարշյանի թեկնածության օգտին այսօր քվեարկել է 86 պատգամավոր:

 

Արթուր Վաղարշյանը 1984-1989 թթ. սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում, ապա 1989-1992 թթ. ԵՊՀ ասպիրանտուրայում: 1996 թ. նա պաշտպանել է «Հայաստանի առաջին հանրապետության դատական համակարգը (1918-1920 թթ.)» թեմայով թեկնածուական ատենախոսությունը՝ ստանալով իրավ. գիտությունների թեկնածուի աստիճան, իսկ 2013 թ. Արթուր Վաղարշյանը պաշտպանել է «Հայաստանի առաջին հանրապետության պետական իշխանության համակարգը (1918-1920 թթ.)» թեմայով ատենախոսությունը՝ ստանալով իրավ. գիտությունների դոկտորի գիտական աստիճան:

 

Արթուր Վաղարշյանը 1993-94 թթ. եղել է ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնի դասախոս, 1995-2003 թթ.՝ ԵՊՀ պետության և իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի ասիստենտ, իսկ 2002-2005 թթ.՝ ԵՊՀ պետության և իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի դոցենտ: 2005 թ. մինչ օրս նա ԵՊՀ պետության և իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի վարիչն է:

 

Նա 1996-2004 թթ. եղել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի գիտական խորհրդի քարտուղար, իսկ 1996-2004 թթ.՝ համալսարանում իրականացվող բարեփոխումների իրավական կարգավորման հանձնաժողովի անդամ:

 

Արթուր Վաղարշյանն անդամակցում է ՀՀ իրավաբանների միությանը, ՀՀ ԲՈԿ-ի 001 մասնագիտական խորհրդին։ 2014-2019 թթ. եղել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամ:

 

ԵՊՀ պետության և իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի վարիչի գիտական հետաքրքրության շրջանակն ընդգրկում է պետության և իրավունքի տեսական ու գործնական հիմնախնդիրները, իրավունքի ու պատմական և փիլիսոփայական հիմնահարցերը և կրթության իրավական կարգավորման հիմնախնդիրները:

 

Քնար Միսակյան

Այլ նորություններ
ԵՊՀ-ՈՒՄ ՄԻՋԱՆԿՅԱԼ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ  ՉԵՆ ՉԵՂԱՐԿՎԻ.  ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ
ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ առաջին ընթացիկ (միջանկյալ) քննությունները կանցկացվեն նոյեմբերի 2-7-ը, իսկ հարգելի հիմնավորում ունեցող բացականերին կընձեռվի հնարավորություն դրանք հանձնելու իրենց համար սահմանված ժամկետում:
«ԱՅՍՕՐ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿԵՐՏԵԼՈՒ ՄԵՐ ԺԱՄԱՆԱԿՆ Է». ԱՆՈՒՇԱՎԱՆ ԵՊԻՍԿՈՊՈՍ ԺԱՄԿՈՉՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միաբան Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը հանդես է եկել հայ ժողովրդին ուղղված ուղերձով, որում նշվում է, որ այսօր մեզ է վիճակված համամարդկային չարիքին դիմագրավելու պատիվը։