07.02.2022 | 
Հասարակություն
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՑ 7-Ը ԵՊՀ-ԻՑ ԵՆ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՑ 7-Ը ԵՊՀ-ԻՑ ԵՆ
Ամփոփվել է 2021 թվականի «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթը, որի արդյունքում հաղթող է ճանաչվել հանրապետության տարբեր բուհերի 34 ուսանող: Լավագույններից 7-ը Մայր բուհից են:

Ամենամյա այս մրցույթի նպատակն է բարձր առաջադիմություն ունեցող և իրենց առավել ակտիվ դրսևորած ուսանողների բացահայտումն ու խրախուսումը:

 

Մրցույթն անցկացվել է ըստ կրթական աստիճանների՝ բակալավր ու մագիստրոս, և ըստ ոլորտների՝ բնագիտություն, հասարակագիտություն, հայագիտություն, հումանիտար, բժշկություն, ճարտարագիտություն և մշակույթ-սպորտ:

 

1-ին տեղը զբաղեցրել է 13 ուսանող, 2-րդ տեղը՝ 11, իսկ 3-րդ հորիզոնականը՝ 10 ուսանող: Նրանց կշնորհվեն կրթաթոշակներ:

 

2021 թ. «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթի ԵՊՀ մրցանակակիր ուսանողներն են.

 

 

Արտյոմ Վարուժանի Պետրոսյան - ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող, բակալավրի կրթական ծրագրով «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթի բնագիտական ոլորտի 1-ին տեղի մրցանակակիր

 

 

Լեմզա Հունանի Հունանյան - ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող, մագիստրոսի կրթական ծրագրով «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթի բնագիտական ոլորտի 3-րդ տեղի մրցանակակիր

 

 

Սամվել Վարդանի Եղիազարյան - ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող, մագիստրոսի կրթական ծրագրով «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթի հայագիտական ոլորտի 2-րդ տեղի մրցանակակիր

 

 

Համլետ Սերգեյի Սիմոնյան - ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող, մագիստրոսի կրթական ծրագրով «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթի հումանիտար ոլորտի 1-ին տեղի մրցանակակիր

 

 

Միհրան Վախթանգի Սիսակյան - ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող, բակալավրի կրթական ծրագրով «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթի հասարակագիտության ոլորտի 1-ին տեղի մրցանակակիր

 

 

Միլենա Արթուրի Մկրտչյան - ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող, մագիստրոսի կրթական ծրագրով «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթի հասարակագիտության ոլորտի 1-ին տեղի մրցանակակիր

 

 

Գրետա Գագիկի Գասպարյան - ԵՊՀ պատմության ֆակուլտետի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող, մագիստրոսի կրթական ծրագրով «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթի մշակույթ-սպորտ ոլորտի 3-րդ տեղի մրցանակակիր

 

Այլ նորություններ
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԵԼ ԵՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի նախաձեռնությամբ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում կազմակերպվել էր «Տուրիզմի զարգացման հեռանկարները ՀՀ-ում և թափուր աշխատատեղեր» խորագրով հանդիպում «Արշավներ ակումբ» տուրիստական ընկերության հիմնադիր տնօրեն Ռուբեն Բաղդիշյանի հետ:
ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ․ ԵՊՀ-Ի ԵՎ ՄՊՀ-Ի ՄԻՋԵՎ  ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ Է ԿՆՔՎԵԼ
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանը և Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանն այսօր ստորագրել են եռակողմ համագործակցության հուշագիր՝ ապահովելու երկու կառույցների միջև տնտեսագիտության և կառավարման ոլորտներում անհրաժեշտ համագործակցությունն ու նպաստելու ուսանողների գիտելիքների, գործնական հմտությունների ու կարողությունների զարգացմանը: