06.12.2017 | 
Կրթություն
ԻՆՔՆԱՏԻՊ ԼԻՆԵԼՈՒ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍ ՆՎԱՐԴ ՄԵԼՔՈՆՅԱՆԻՑ
ԻՆՔՆԱՏԻՊ ԼԻՆԵԼՈՒ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍ ՆՎԱՐԴ ՄԵԼՔՈՆՅԱՆԻՑ
Այսօր ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում մեկնարկեց «Գործարար իմիջ և բիզնես էթիկետ» խորագրով երկօրյա սեմինար-դասընթացը:

ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի նախաձեռնությամբ անցկացվող սեմինարը վարում էր ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դոցենտ, «SPRING PR» ընկերության համահիմնադիր-նախագահ Նվարդ Մելքոնյանը:

 

Սեմինար-դասընթացի մասնակիցներին նախ ողջունեց, ապա հյուրին ներկայացրեց ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի տնօրեն Լիլիթ Հակոբյանը:

 

«Յուրաքանչյուր հանդիպման ժամանակ, երբ դահլիճում նոր դեմքեր ենք նկատում, հասկանում ենք, որ մեր նախաձեռնությունները հետաքրքիր են ուսանողների համար, ինչը, անկասկած, հաճելի է, պարտավորեցնող և ոգևորող»,- ասաց Լիլիթ Հակոբյանը և հետաքրքիր ու արդյունավետ աշխատանքային օր մաղթեց դասընթացի մասնակիցներին:

 

Կենտրոնի տնօրենը հավելեց նաև, որ հանդիպման մասնակիցները հետագայում կարող են հայտնել դասընթացի վերաբերյալ իրենց կարծիքները, հանդես գալ առաջարկություններով, ինչը նոր ծրագրեր կազմելու ժամանակ անպայման հաշվի կառնվի:

 

Դասընթացի շրջանակում ուսանողները ծանոթացան իմիջի ձևավորման և արդյունավետ ինքնաներկայացման տեխնոլոգիաներին, գործարար իմիջի առանձնահատկություններին՝ զարգացնելով ղեկավարության, հաճախորդների և գործընկերներների հետ գործարար կապերի կառուցման հմտությունները:

 

«Իմիջի ձևավորման հմտություններն այսօր բիզնես հաջողության կարևորագույն գործոններից են: Հենց արդյունավետ ինքնաներկայանալու առանձնահատկություններն ու մյուսներից տարբերվելու հմտություններն են հարթում մարդու կերպարի և նրա բիզնեսի զարգացան ուղին»,- նշեց Նվարդ Մելքոնյանը:

 

Հանդիպումն անցնում էր ինտերակտիվ ձևաչափով. ուսանողները ելույթի ընթացքում ակտիվորեն հարցեր էին ուղղում բանախոսին, պատասխանում վերջինիս հարցերին, ինչպես նաև ներկայացնում իրենց տեսակետներն ու պատկերացումները թեմայի վերաբերյալ:

 

Համալսարանականների հետ հաջորդ հանդիպումը կկայանա դեկտեմբերի 8-ին, որի ընթացքում սեմինարավարը դասընթացի մասնակիցներին կներկայացնի նաև բիզնես էթիկետի կանոնները, գործնական խոսքի, նամակագրության և բանակցությունների առանձնահատկությունները: 

Այլ նորություններ
ԵՊՀ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ ԿՈՎԿԱՍՅԱՆ ԷԿՈՌԵԳԻՈՆԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՊԼԱՆԻ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ
Բնության համաշխարհային հիմնադրամի կովկասյան մասնաճյուղը (WWF-Caucasus) դեկտեմբերի 3-7-ը Թբիլիսիում կազմակերպել էր Կովկասյան էկոռեգիոնի պահպանման պլանի վերանայման տարածաշրջանային հանդիպում, որին մասնացել են ԵՊՀ ներկայացուցիչները:
ՍՏՈՒԳՎՈՒՄ ԵՆ ՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ. ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱ ՔԻՄԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի ՈՒԳԸ-ի նախաձեռնությամբ այսօր մեկնարկեց «Հայկական քիմիական ուսանողական օլիմպիադան»: