13.12.2017 | 
Ուսանողական
ԲԻԶՆԵՍ ԽԱՂ ԳԻՆԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ԲԻԶՆԵՍ ԽԱՂ ԳԻՆԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Այսօր ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում տեղի ունեցավ բիզնես խաղ գինեգործության շուկայի վերաբերյալ:

Խաղ-սեմինարը կազմակերպվել էր ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի կառավարման և գործարարության ամբիոնի ու «Մարքեթինգի հայկական ակումբ» կազմակերպության համագործակցության շրջանակում:

 

Բիզնես խաղի սկզբում ներկայացվեցին հակիրճ տեղեկություններ խաղի և գինեգործության մասին: Խոսվեց խոշոր արտադրողներից, արտասահմանյան շուկայում հայտնի ու ոսկե մեդալների արժանացած գինու տեսակներից, ինչպես նաև հայկական ու համաշխարհային գինու շուկայի վերաբերյալ հետաքրքրիր փաստերից:

 

Խաղին մասնակցեցին Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի երրորդ և չորրորդ կուրսերի ուսանողները: Խաղի ընթացքում մասնակիցները պետք է կառավարեին գինեգործության ոլորտի իրենց ընկերությունները, մշակեին կառավարչական և մարքեթինգային ռազմավարություններ ՝ փորձելով ստանալ ամենամեծ շահույթը:

 

«Խաղի միջոցով փորձում ենք ուսանողներին փոխանցել ոչ միայն ռազմավարություն մշակելու հմտություններ, այլև ծանոթացնել գինեգործության շուկայից որոշ առանձնահատկությունների: Խաղը ոչ միայն արտալսարանային միջոցառում է, որը կոչված է իրենց ուսանողական առօրյան հագեցնելու համար, այլև մեծ է կրթական բաղադրիչը, որը նույնպես մենք շատ կարևորում ենք»,- նշեց ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ Կառլեն Խաչատրյանը:

 

«Մարքեթինգի հայկական ակումբ» կազմակերպության մենեջերների խորհրդի անդամ Հրանտ Զիրոյանն էլ նշեց, որ այս բիզնես խաղը պատրաստելիս համագործակցել են տարբեր գինեգործների հետ, կատարվել է ինֆորմացիայի հավաքագրում, որպեսզի խաղը հնարավորինս մոտ լինի իրական պայմաններին. միջինացված ցուցանիշներով, իրականությանը բավականին մոտ թվեր են առաջադրվում ուսանողներին:

 

Բիզնես խաղում հաղթող ճանաչվեց Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի կառավարման բաժնի 4-րդ կուրսի ուսանող Մարիամ Մարտիրոսյանը:

 

Խաղի ավարտին տեղի ունեցավ քննարկում, որի ժամանակ Կառլեն Խաչատրյանը և Հրանտ Զիրոյանը խոսեցին ուսանողների բացթողումների մասին, որ նկատել էին խաղի ընթացքում՝ պարզաբանելով նաև այն «թակարդները», որոնց հանդիպել էին ուսանողները խաղի ընթացքում:

 

Այլ նորություններ
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀ ՈՒՆԻ
Ուսանողական խորհրդի նախագահության հերթական նիստում ուսանողական կառույցի նախագահ ընտրվեց ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Դավիթ Ափոյանը:
ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ
Մեր հասարակության, բնականաբար, նաև համալսարանականներիս համար Ամանորն ամենասիրված տոներից մեկն է: Տոն, որի ընթացքում հնչում են սրտառուչ բարեմաղթանքներ, տոն, որ լի է բարի հույսերով ու ապրումներով, նպատակների իրականացման ակնկալիքով…