26.05.2022 | 
Կրթություն
ԲԻԶՆԵՍ ԴՊՐՈՑԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐՆ ԱՅՑԵԼԵՑԻՆ ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏ
ԲԻԶՆԵՍ ԴՊՐՈՑԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐՆ ԱՅՑԵԼԵՑԻՆ ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏ
ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի նախաձեռնությամբ իրավագիտության ֆակուլտետում հյուրընկալվել էին բիզնես դպրոցի աշակերտները: Ճանաչողական այցի ընթացքում կազմակերպվեց սեմինար-քննարկում՝ դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների վերաբերյալ։

Միջոցառման ընթացքում աշակերտները շրջայց կատարեցին ԵՊՀ կենտրոնական մասնաշենքում  և իրավագիտության ֆակուլտետում, ծանոթացան Մայր բուհի և իրավագիտության ֆակուլտետի պատմությանն ու գործունեությանը։

 

Այնուհետև երեխաների համար անցկացվեց դասընթաց իրավագիտության ֆակուլտետի դատական նիստերի դահլիճում, որտեղ իրավագիտության ֆակուլտետի՝ սահմանադրական իրավունքի ամբիոնի հայցորդ Սամվել Ջաբաղյանը ներկայացրեց դատական պաշտպանության և արդյունավետ դատաքննության իրավունքների սահմանադրական հիմունքները և ՀՀ-ում դատավարության ընդհանուր կարգը։

 

 

«Նման միջոցառումներն աշակերտներին հնարավորություն են տալիս ծանոթանալու բուհական միջավայրին և նպաստում մասնագիտական կողմնորոշման ձևավորմանը: Իսկ դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների վերաբերյալ դասընթացն իրավագիտության ֆակուլտետի դատական նիստերի դահլիճում անցկացնելն ստեղծում է անհրաժեշտ գործնական պայմանները և տրամադրում նյութն առավել հետաքրքրվածությամբ և արդյունավետորեն յուրացնելուն»,- նշեց փաստաբան Սամվել Ջաբաղյանը։

 

 

«Kidpreneurs school» բիզնես դպրոցի հիմնադիր Լիլիթ Վաթոյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ժամանակակից կրթական ծրագրերի հիմնական պահանջը շրջանավարտների շրջանում այնպիսի կարողությունների ձևավորումն է, որոնք կիրառելի կլինեն մասնագիտական գործունեության մեջ։ «Նմանօրինակ հանդիպումներն ու միջոցառումները հնարավորություն են տալիս ոչ միայն տեսական գիտելիքները ուսանողներին փոխանցելու, այլ նաև ձևավորելու այն հմտությունները, որոնց պետք է տիրապետի 21-րդ դարի խոստումնալից հեռանկարի հավակնող շրջանավարտը»,- հավելեց Լ. Վաթոյանը:

 

Ֆակուլտետ այցելած աշակերտները մեծ ակտիվություն և հետաքրքրվածություն ցուցաբերեցին` տալով բազմաթիվ հարցեր և ներկայացնելով իրենց կարծիքը քննարկվող հարցերի վերաբերյալ։ Նրանք հույս հայտնեցին, որ կրկին կվերադառնան ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ, բայց արդեն որպես ուսանող:

Այլ նորություններ
ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԿԼԻՆԻԿԱՅԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐՆ ՍՏԱՑԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դատական նիստերի դահլիճում տեղի ունեցավ ֆակուլտետի իրավաբանական կլինիկայում որպես կամավոր ընդգրկված 28 ուսանողների վկայականների հանձնման արարողությունը:
«ՄԵՐ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԸ ՑՈՒՅՑ ԵՆ ՏԱԼԻՍ ԴԵՊԻ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ ՏԱՆՈՂ ՃԱՆԱՊԱՐՀԸ». ԵՊՀ ՇՐՋԱՆԱՎԱՐՏ ՋՈԶԵՖ ՄՈՄՋՅԱՆ
ԵՊՀ այս տարվա շրջանավարտներից է եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի ուսանող Ջոզեֆ Մոմջյանը, ում հետ զրուցել ենք համալսարանում ստացած կրթության, ֆակուլտետի ընձեռած հնարավորությունների, ապագայի պլանների և այլ հարցերի շուրջ։