14.12.2018 | 
Քաղաքականություն
«ԲՅՈՒՐԱԿՆ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ՍԱՆԵՐՆ ԱՅՑԵԼԵՑԻՆ ԵՊՀ
«ԲՅՈՒՐԱԿՆ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ՍԱՆԵՐՆ ԱՅՑԵԼԵՑԻՆ ԵՊՀ
Երկօրյա այցի շրջանակում «Բյուրակն» կրթահամալիրի սաներն այցելեցին ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետ:

«Բյուրակն» կրթահամալիրի 7-րդ և 8-րդ դասարանների աշակերտները  ծանոթացան ֆակուլտետի  կառուցվածքին, մասնագիտական առանձնահատկություններին, ինչպես նաև  դասաժամերին, ստացած տեսական գիտելիքներն ամրապնդեցին գործնական փորձերով: 

 

Աշակերտները գործնական առաջին գիտելիքները  ստացան  Բուսաբանության և սնկաբանության ամբիոնում: 

 

Վերոնշյալ ամբիոնի դոցենտ Ինեսսա Էլոյանն աշակերտներին ներկայացրեց մասնագիտական առանձնահատկությունները, գործնական փորձերի օգնությամբ ցուցադրեց  ջրիմուռների բջջի և բուսաբանական բջջի կառուցվածքները:

 

Ամբիոնի ավագ  լաբորանտ Անուշ Ստեփանյանը ներկայացրեց տերևի էպիդերմիսի կառուցվածքը, առկա պիգմենտները և այլն:

 

Ծանոթանալով ֆակուլտետի կառուցվածքին՝ աշակերտները շրջեցին ամբիոններով, ստացան իրենց հուզող հարցերի պատասխաններն ու լսեցին դասախոսություններ:

 

Աշակերտներին ուղեկցում  էր Քիմիայի ուսուցչուհի Լաուրա Բաղդասարյանը: Կենսաբանության ֆակուլտետի շրջանավարտ ուսուցչուհին հուզված էր, քանի որ Կենսաբանության ֆակուլտետը համարում է իր երկրորդ տունը: 

 

 

 

Այլ նորություններ
ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՐՁՆԵԼ ՇՈՇԱՓԵԼԻ. ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏ
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետն այսօր հյուրընկալել էր Արգավանդի միջնակարգ դպրոցի 8-11-րդ դասարանների աշակերտներին:
ԵՊՀ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՐՑԵՐԻ ԳԾՈՎ ՊՐՈՌԵԿՏՈՐ Է ՆՇԱՆԱԿՎԵԼ ԱՐՄԱՆ ՄԱԼԽԱՍՅԱՆԸ
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի հրամանով ԵՊՀ գնումների պլանավորման վարչության պետ Արման Մալխասյանը նշանակվել է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի ընդհանուր հարցերի գծով պրոռեկտոր: