26.10.2018 | 
Քաղաքականություն
«ԲՅՈՒՐԱԿՆ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ՍԱՆԵՐԸ՝ ԵՊՀ ՔԻՄԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
«ԲՅՈՒՐԱԿՆ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ՍԱՆԵՐԸ՝ ԵՊՀ ՔԻՄԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
Մինչհամալսարանական կրթության վարչության նախաձեռնությամբ այսօր ԵՊՀ Քիմիայի ֆակուլտետ էին այցելել «Բյուրակն» կրթահամալիրի սաները:

ԵՊՀ այցելած աշակերտներին ֆակուլտետում դիմավորեցին Անօրգանական և անալիտիկ քիմիայի ամբիոնի վարիչ Արմեն Մարտիրյանը, Դիմորդների հետ տարվող աշխատանքների բաժնի վարիչ Էմին Սանթրոսյանը, Քիմիայի ֆակուլտետի դեկանի տեղակալ Արմեն Գալստյանը:

 

Բյուրակն կրթահամալիրի 7, 8 և 9-րդ դասարանների աշակերտները Քիմիայի ֆակուլտետում ծանոթացան ֆակուլտետային կյանքին, մասնագիտական գիտելիքներին, ինչպես նաև իրականացրին գիտափորձեր Անօրգանական քիմիայի դոցենտ Ռոբերտ Ադամյանի հետ:

 

Աշակերտները  շրջեցին լաբորատորիաներով, ծանոթացան սարքավորումներին:

Քիմիայի ֆակուլտետի դեկանի տեղակալ Արմեն Գալստյանը ներկայացրեց ֆակուլտետի կառուցվածքը: Նա նշեց, որ ֆակուլտետում կրթությունն իրականացվում է երկու հիմնական կրթական ծրագրով՝  «Քիմիա» և «Սննդի անվտանգություն»:

 

Ժամանակակից սարքավորումներով հագեցած լաբորատորիաները հնարավորություն են տալիս պատրաստելու այդ ոլորտում մեծ պահանջարկ ունեցող բանիմաց մասնագետներ:

 

Երեխաները հետաքրքությամբ դիտեցին գիտափորձերը, տվեցին տարաբնույթ հարցեր:


 

Տիգրան Գրիգորյանը սովորում է 7-րդ դասարանում: Հետաքրքրությամբ դիտելով փորձերը՝ նա տեսանկարում էր՝ տանը դիտելու և փորձարկելու համար. «Ուզում եմ  տանը փորձել և տեսնել, թե ինչ է լինում»:


 

«Բյուրակն» կրթահամալիրի քիմիայի ուսուցչուհի  Լաուրա Բաղդասարյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ կրթահամալիրում չկան համապատասխան լաբորատորիաներ՝ գործնական պարապմունքներն անցկացնելու համար. «Այդ բացը լրացնելու ենք այսօր: ԵՊՀ-ն սիրով ընդունել է մեզ: Կարծում եմ ՝ սա կնպաստի քիմիա առարկայի  իմացության ամրապնդմանը»:

 

Անգին Խաչատրյան

 

Այլ նորություններ
ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ՝ ՆՎԻՐՎԱԾ ՄԵՔՍԻԿԱՅԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆՆ ՈՒ ՄՇԱԿՈՒՅԹԻՆ
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետում այսօր Մեքսիկայի պատմության, մշակույթի, ավանդույթների և սովորույթների նկատմամբ ուսանողների հետաքրքրությունը մեծացնելու նպատակով դասախոսությամբ հանդես է եկել Հայաստանում Ուրուգվայի գլխավոր հյուպատոսի տիկինը՝ մեքսիկուհի Անա Գարսիան:
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՅՑ ԵՎ ՖԱԿՈՒԼՏԵՏԱՅԻՆ  ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ. ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ ԵՊՀ-ՈՒՄ ԷԻՆ
Մասնագիտական կողմնորոշման նպատակով Երևանի Կ. Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ դպրոցի աշակերտներն այսօր այցելել են ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ: