Երևանի պետական համալսարանը ևս ընդգրկված է այդ ցանկում՝ զբաղեցնելով 1930-րդ տեղը։ Հնարավոր 100 միավորից ԵՊՀ-ն վաստակել է 66.1 միավոր՝ առաջ անցնելով Խորվաթիայի Օսյեկի Ստրասմայերի անվան և Թուրքիայի Բահչեշեհիրի համալսարաններից, Ֆրանսիայի Նանտի կենտրոնական դպրոցից, ինչպես նաև առաջատար պետությունների այլ հայտնի բուհերից։
Աղյուսակը կազմելիս հեղինակներն առաջնորդվել են կրթության որակով, կատարված հետազոտությունների արդյունքներով, շրջանավարտների աշխատանքի անցնելու հնարավորություններով, ինչպես նաև հաշվի են առել բուհերի ֆակուլտետներում աշխատող դասախոսների միջազգային մրցանակները, պարգևներն ու մեդալները, միջազգային գիտական ամսագրերում հրատարակված աշխատատարությունների թվերը, հղման ցուցանիշները։
2 հազար բուհ ընդգրկող ցուցակում առաջին հորիզոնականները զբաղեցնում են ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի բուհերը։ Առաջատարը Հարվարդի համալսարանն է, երկրորդ տեղն է զբաղեցնում Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը, իսկ երրորդ տեղում է Ստենդֆորդի համալսարանը։
Ցուցակն ամբողջությամբ հասանելի է այստեղ։
ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել «Անմահները հրամայում են…» միջոցառումը՝ նվիրված Հայ բանասիրության ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնի ասպիրանտ, զոհված ազատամարտիկ Նորայր Մարությանի հիշատակին:
Երևանի պետական համալսարանում այսօր տեղի են ունեցել կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի 16-օրյակին նվիրված «Հավասարության սերունդ՝ վերջ տանք սեռական բռնությանը» թեմայով կլոր սեղան-քննարկում և «Լուռ ձայներ» խորագրով ցուցադրություն։