11.09.2019 | 
Կրթություն
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՀԵՌԱԿԱ ԲԱԿԱԼԱՎՐԻԱՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՍՏԱՑԱՆ ԻՐԵՆՑ ԴԻՊԼՈՄՆԵՐԸ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՀԵՌԱԿԱ ԲԱԿԱԼԱՎՐԻԱՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՍՏԱՑԱՆ ԻՐԵՆՑ ԴԻՊԼՈՄՆԵՐԸ
Լյուդվիգ Ղարիբջանյանի անվան Երևանի պետական համալսարանի պատմության թանգարանում սեպտեմբերի 10-ին տեղի ունեցավ Պատմության ֆակուլտետի հեռակա բակալավրիատում սովորող ուսանողների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը։

Հեռակա բակալավրիատում սովորող ուսանողներին դիմավորեց Լ․ Ղարիբջանյանի անվան պատմության թանգարանի տնօրեն Հեղինե Գասպարյանը, որը ողջունեց շրջանավարտներին ու շնորհավորեց պատմաբանի մասնագիտություն ձեռք բերելու առթիվ։

Դիպլոմների հանձնման արարողությանը ներկա էին Պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը և դեկանի տեղակալ Հայկ Մխոյանը։

Նրանք նույնպես շնորհավորեցին շրջանավարտներին՝ մաղթելով մասնագիտական հաջողություններ ու նոր ձեռքբերումներ։

«Սա պատմական պահ է, քանի որ 100-ամյա բուհի նոր պատմաբաններն իրենց դիպլոմները ստանում են հենց ԵՊՀ պատմության թանգարանում»,- ասաց Էդիկ Մինասյանը։

Շնորհավորանքի խոսքերից հետո ԵՊՀ պատմության ֆակուլտետի շրջանավարտները ստացան իրենց դիպլոմները, ինչպես նաև ծաղիկներ և գրքեր։

Այլ նորություններ
ՖՐԱՆՍԻԱՑԻ ՊՐՈՖԵՍՈՐՆԵՐԸ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ԿԱՐԴԱՑԵԼ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում այսօր Ֆրանսիայի Բուրգոնի Ֆրանշ-Կոմտե համալսարանից ժամանած պրոֆեսորներ Քամիլ Լուփյակն ու Ստեֆան Գիյոմը դասախոսություններ են կարդացել ուսանողների համար:
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՅՑԵՐԸ ԵՎ ԵՊՀ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
Երևանի պետական համալսարանի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետն այսօր հյուրընկալել էր Երևանի թիվ 4 հիմնական դպրոցի աշակերտներին, իսկ Երևանի թիվ 190 դպրոցը՝ ԵՊՀ ռեգիոնալ երկրաբանության և օգտակար հանածոների հետախուզման ամբիոնի դոցենտներ Ռուբեն Մովսեսյանին և Հարություն Մովսիսյանին։