27.04.2017 | 
Մշակույթ
ԴԱՍԱԿԱՆ ԵՎ ՀՈԳԵՎՈՐ ԵՐԳԵՐԻ ՀՆՉՅՈՒՆՆԵՐԸ ԹԵՎԱԾՈՒՄ ԷԻՆ ՄԱՅՐ ԲՈՒՀՈՒՄ
ԴԱՍԱԿԱՆ ԵՎ ՀՈԳԵՎՈՐ ԵՐԳԵՐԻ ՀՆՉՅՈՒՆՆԵՐԸ ԹԵՎԱԾՈՒՄ ԷԻՆ ՄԱՅՐ ԲՈՒՀՈՒՄ
Ապրիլի 26-ին ԵՊՀ մեծ դահլիճում հանդես եկավ «Շարլոտտա» երգչախումբը՝ իր ելույթները նվիրելով Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Երևանի պետական համալսարանի հրավերով ապրիլի 25-30-ը Հայաստանում է Իսրայելի «Շարլոտտա» երգչախումբը:

 

Ապրիլի 26-ի առավոտյան Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում տեղի ունեցած ելույթից հետո երգչախումբն իր կատարումներով հանդես եկավ նաև Մայր բուհում: Համերգային ծրագրում ընդգրկված էին հայ և համաշխարհային կոմպոզիտորների դասական և հոգևոր երգեր:

 

Ելույթից առաջ երգչախմբի անդամ Սիլվի Գեֆենն ասաց, որ խումբն այստեղ է, որպեսզի պատվի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը. «Մենք ձեզ հետ կիսում ենք վիշտը, որն ապրում եք: Հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը ներում չունի, և մենք պետք է համախմբվենք ու թույլ չտանք, որ նման տեսակի ցեղասպանություններ երբևէ կրկնվեն»:

 

 

Մեզ հետ զրույցում «Շարլոտտա» երգչախմբի հայաստանյան միջոցառումները համակարգող ԵՊՀ մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը փաստեց, որ երգչախումբը համերգային ծրագրի շրջանակում ելույթ կունենա նաև Իջևանի մշակույթի տանը և Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Կարինե Դավթյանը հավելեց, որ նախատեսվում են նաև այցելություններ մշակութային կենտրոններ:

 

Հիշեցնենք, որ  Իսրայելի «Շարլոտտա» երգչախումբը ստեղծվել է 1990 թ.-ին Էլի Գեֆենի կողմից, ով մինչ օրս ղեկավարում է երգչախումբը: Հանրաճանաչ երգչախումբը հեղինակություն է ձեռք բերել իր լայն երգացանկի շնորհիվ, որն ընդգրկում է դասական և հոգևոր ստեղծագործություններ:

 

Այլ նորություններ
ՍՈՑԻՈԼՈԳԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ ՃԱՆԱՊԱՐՀԵՑ «ՄԱՐԴԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ» ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ
ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետում այսօր տեղի ունեցավ «Մարդկային ռեսուրսների կառավարում» մագիստրոսական ծրագրի շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությունը:
ԱՄՓՈՓՎԵՑ  «ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՍԵՐՆԴԻ ՁԱՅՆԸ» ԽՈՐԱԳՐՈՎ ՄՐՑՈՒՅԹ-ՓԱՌԱՏՈՆԸ
ԵՊՀ մշակույթի կենտրոնում ավարտին մոտեցավ երիտասարդ ստեղծագործողների մշակութային մրցույթ-փառատոնը՝ նվիրված ԵՊՀ հիմնադրման 100-ամյակին: