28.12.2016 | 
Հասարակություն
2500 ՓՈՔՐԻԿՆԵՐԻ ՆՎԵՐՆԵՐ ԿՀԱՆՁՆԻ ԵՊՀ ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ
2500 ՓՈՔՐԻԿՆԵՐԻ ՆՎԵՐՆԵՐ ԿՀԱՆՁՆԻ ԵՊՀ ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ
Արդեն մի քանի տարի է, ինչ ԵՊՀ աշխատակիցների 3-7 տարեկան երեխաները և թոռնիկները ԵՊՀ արհեստակցական կազմակերպության կողմից ստանում են ամանորյա նվերներ:

Փոքրիկները մասնակցում են թատերական տոնական ներկայացումների, ինչպես նաև Ձմեռ պապից ստանում իրենց ամանորյա նվերները: Այս տարի ԵՊՀ արհեստակցական կազմակերպությունը համագործակցել է Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական և Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնների հետ:

 

Արհեստակցական կազմակերպության նախագահ Արմեն Ավետիսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այս տարի մշակութային միջոցառման տոմսեր և նվեր-պարկեր են ստանալու 2500 երեխաներ. «Նվեր-պարկերում ներառված են քաղցրավենիք, խաղալիք և այն ամենը, ինչով երեխաները կարող են ուրախանալ: Դրանք փոքրիկներին կտրվեն թատերական ներկայացման օրը՝ տոմսը վերադարձնելիս: Նրանք, ովքեր, ինչ-ինչ պատճառներից ելնելով, չեն կարողանա մասնակցել թատերական ներկայացմանը, իրենց փոքրիկների նվերները կարող են ստանալ համալսարանից»:

 

Արմեն Ավետիսյանը միջոցառմանը չմասնակցած համալսարանականներին հորդորեց տոներից հետո անպայման տոմսերով ներկայանալ Արհեստակցական կազմակերպություն՝ վերցնելու իրենց երեխաների ու թոռների համար նախատեսված նվեր-պարկերը: Նա հավելեց նաև, որ դրանք իրենց հասցեատերերին չհասնելու դեպքում «ուղևորվելու» են մանկատներ:

 

Տեղեկացնենք, որ նախաձեռնությունից օգտվելու են նաև արտաքին համատեղությամբ աշխատող դասախոսների երեխաները:

 

Ամանորյա տոներին ընդառաջ՝ կշարունակի գործել նաև Ծաղկաձորի՝ ԵՊՀ ամանորյա հանգստյան փաթեթը, որից հիմնականում օգտվում են ԵՊՀ ֆակուլտետների աշխատակիցները: Արհեստակցական կազմակերպությունը հետևում է, որպեսզի ընձեռված հնարավորությունից օգտվեն և ուղեգրեր ստանան հիմնականում նրանք, ովքեր առաջին անգամ են մասնակցելու ծրագրին: Ի դեպ, ԵՊՀ ամանորյա հանգստյան փաթեթը հանրապետությունում ամենաէժանն է:

Այլ նորություններ
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐՆ ԱՅՑԵԼԵՑԻՆ ԴՈՒՇՄԱՆ ՎԱՐԴԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ
Հունվարի 13-ին Մայր բուհի ներկայացուցիչները ԵՊՀ զոհված ուսանող-ազատամարտիկ Վարդան Ստեփանյանի (Դուշման Վարդան) տուն-թանգարանին նվիրաբերեցին համակարգիչ և գրքեր:
ՇՆՈՐՀԱՎՈ՜Ր ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ
Մի քանի օրից բոլորս կամփոփենք անցնող տարին՝ ակնկալելով հույսերով, սիրով ու խաղաղությամբ լեցուն մի նոր տարի: