29.11.2019 | 
Հասարակություն
ԼՂ ԿՈՆՖԼԻԿՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՍՑԵՆԱՐՆԵՐԸ՝ ԸՍՏ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՈՒՂԵՂԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ
ԼՂ ԿՈՆՖԼԻԿՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՍՑԵՆԱՐՆԵՐԸ՝ ԸՍՏ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՈՒՂԵՂԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ
ԵՊՀ գիտխորհրդի դահլիճում այսօր մեկնարկել է «Արցախյան հակամարտության խրոնիկան» թեմայով դասախոսությունների շարքը:

Դասախոսությունների շարքը նախաձեռնել է ԵՊՀ ՈՒԽ մարտական պատրաստության ակումբը:

Ներկաների համար դասախոսությամբ հանդես եկավ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դոցենտ Աբրահամ Գասպարյանը:

 

Առաջին դասախոսությունը կրում էր «ԼՂ հակամարտության թեմատիկան արևմտյան ուղեղային կենտրոններում» խորագիրը:

Դասախոսության ընթացքում Աբրահամ Գասպարյանը նախ անդրադաձավ ամբողջ աշխարհում գործող ուղեղային կենտրոններին, դրանց գործունեությանն ու կատարած աշխատանքի նշանակությանը:

Այնուհետև բանախոսը պարզաբանեց «Think tank»-ի գաղափարը:

««Think tank»-ը գաղափարների պահեստ է,- ասաց  Աբրահամ Գասպարյանը,- այն  իրականացնում է տարբեր գործառույթներ՝ սկսած կարևոր տեղեկատվության տրամադրումից, վերջացրած քաղաքական կանխատեսումներով»:

Աշխարհում ամենահայտնի «գաղափարների պահեստներից» է  Բրուկինգի ինստիտուտը, որտեղ հնչեցվում են քննադատական գնահատականներ, տրամադրվում է կարևորագույն տեղեկատվություն, կատարվում է ուսումնասիրության առարկայի մանրամասն վերլուծություն, ինչպես նաև քաղաքական կանխատեսում:

 

«Աշխարհում գոյություն ունի 7.815 ուղեղային կենտրոն, որոնցից յուրաքանչյուրն ունի իր հավաստիության և թափանցիկության որոշակի ցուցանիշը, ինչը պետք է հաշվի առնել դրանց կողմից տրամադրված տեղեկատվությունը վերլուծելիս»,- փաստեց Աբրահամ Գասպարյանը:

Անդրադառնալով արևմտյան ուղեղային կենտրոնների՝ ԼՂ հակամարտության զարգացմանը վերաբերող սցենարներին՝վերջինս նշեց, որ դրանք հինգն են, և հայկական բնակչության մեջ անցկացրած հարցման արդյունքները ցույց են տվել, որ ՀՀ բնակչության 30 %-ը կողմնակից է սցենար 1-ին՝ ԼՂ-ի ոչ պատերազմ, ոչ խաղաղություն=«Status Quo» կարգավիճակին. «Բնակչության 25.4 %-ը կողմ է նաև արևմտյան ուղեղային կենտրոնների առաջարկած սցենարի 5-րդ տարբերակին, որը ենթադրում է խնդրի երկարաձգում»:

Անի Պողոսյան

Այլ նորություններ
ՆՈՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀՀ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ. ԱՄՓՈՓՎԵԼ Է ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑԸ
Տեղի է ունեցել ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի նախաձեռնությամբ կազմակերպված «Հայաստանի Հանրապետության հարաբերությունները համաշխարհային քաղաքականության խոշոր դերակատարների հետ» խորագրով ամառային առցանց դպրոցի փակման արարողությունը։
ՀՀ- ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ՏԻԳՐԱՆ ԲԱԼԱՅԱՆԸ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅԱՄԲ
Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանն այսօր «Հայաստանի Հանրապետության հարաբերությունները համաշխարհային քաղաքականության խոշոր դերակատարների հետ» խորագրով ամառային դպրոցի մասնակիցների համար հանդես է եկել հեռավար դասախոսությամբ։