06.10.2016 | 
Մշակույթ
ԵՊՀ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ԿԻՆՈԱՇՈՒՆ-2016»-Ը
ԵՊՀ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ԿԻՆՈԱՇՈՒՆ-2016»-Ը
ԵՊՀ մշակույթի կենտրոնի կինոակումբը «Կինոաշուն» փառատոնի շրջանակում շուրջ մեկ ամիս համալսարանականներին կներկայացնի հայկական կինոարտադրության տարբեր ֆիլմեր:

Այս տարի փառատոնը նվիրված է ՀՀ անկախության 25-ամյակին: Արդեն շուրջ 8 տարի է, ինչ ԵՊՀ մշակույթի կենտրոնի և Հայաստանի ազգային կինոկենտրոնի համատեղ ջանքերով համալսարանը դառնում է «Կինոաշուն» ծրագրի մասնակիցը:

 

Փառատոնն այս տարի լսարանին է ներկայացնելու անկախության 25 տարիներին արտադրված ամբողջ կինոֆոնդը, այդ թվում՝ նաև համատեղ արտադրության բոլոր կինոնկարները։

 

«Այսօր քիչ են այն դահլիճները, որտեղ ցուցադրվում են հայկական նոր ֆիլմերը: Հեռուստատեսությամբ դրանց համար նույնպես եթերաժամեր չեն հատկացվում: Եվ ԵՊՀ մշակույթի կենտրոնի կինոակումբը դառնում է այն հարթակը, որտեղ երիտասարդության մեծ մասը իրազեկվում է հայ կինոյի զարգացման ընթացքի մասին և ծանոթանում այն ֆիլմերին, որոնք ներկայացվում են արտասահմանյան տարբեր փառատոններում ու արժանանում մրցանակների»,- մեզ հետ զրույցում ասաց ԵՊՀ մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը:

 

Վերջինս հավաստիացրեց, որ փառատոնի շրջանակում Մշակույթի կենտրոնը կցուցադրի նաև պրեմիերաներ, կկազմակերպի հանդիպումներ հայ կինոյի զարգացման գործում ներդրում ունեցած մարդկանց հետ և այլ միջոցառումներ:

 

Փառատոնի բացման օրը՝ հոկտեմբերի 5-ին, ԵՊՀ մշակույթի կենտրոնում ցուցադրվեցին Աշոտ Ջազոյանի «Հայկական էսքիզներ» կարճամետրաժ և Դավիթ Սաֆարյանի «Տաք երկիր, ցուրտ ձմեռ» լայնամետրաժ ֆիլմերը:

 

Տեղեկացնենք, որ «Կինոաշուն-2016» փառատոնի շրջանակում ԵՊՀ մշակույթի կենտրոնի դահլիճում ֆիլմերը կցուցադրվեն յուրաքանչյուր չորեքշաբթի՝ ժամը 15:00-ին:

 

Այլ նորություններ
ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ «ՀԱՅԿԱԿԱՆ ԷՍՔԻԶՆԵՐ»-Ը՝ «ԲՈՀԵՄ» ԹԱՏՐՈՆԻ ԲԵՄՈՒՄ
Հոկտեմբերի 7-ին «Բոհեմ» թատրոնում ԵՊՀ մշակույթի կենտրոնը «Հայ ֆեստ» միջազգային թատերական փառատոնի շրջանակում ներկայացրեց Վարդգես Պետրոսյանի «Հայկական էսքիզներ»-ը:
ՍՈՑԻՈԼՈԳԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ ՃԱՆԱՊԱՐՀԵՑ «ՄԱՐԴԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ» ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ
ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետում այսօր տեղի ունեցավ «Մարդկային ռեսուրսների կառավարում» մագիստրոսական ծրագրի շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությունը: