12.05.2011 | 
Հասարակություն, Մշակույթ
ԻՄԱՆԱԼ ԹՇՆԱՄՈՒ ԼԵԶՈՒՆ, ԲԱՅՑ ՍԻՐԵԼ ՄԵՐԸ
ԻՄԱՆԱԼ ԹՇՆԱՄՈՒ ԼԵԶՈՒՆ, ԲԱՅՑ ՍԻՐԵԼ ՄԵՐԸ
Արեւելագիտության ֆակուլտետի ուսանողական խորհուրդը կազմակերպել էր միջոցառում` նվիրված մայիսյան հաղթանակներին:

«Կա՛մ ապրում ենք միասին, կա՛մ միասին մեռնում ենք: Եթե ապրելու ենք, պիտի խոսենք». ԵՊՀ մշակույթի կենտրոնի դահլիճում այսօր ապագա արեւելագետներն այսպես սկսեցին ազգային մշակույթի եւ պատմության ոգեկոչումը: «Մեզ համար կարեւոր է իմանալ թշնամու լեզուն, բայց առաջնային է սիրել ու գնահատել մերը»,- ասում է ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահ Գոռ Ավագյանը:

 

Միջոցառման մասնակիցները գեղարվեստորեն ներկայացրին հայոց պատմության դառն էջերը` Տիգրան Մեծից մինչեւ Արցախի հերոսամարտ` հայրենասիրություն արթնացնելով յուրաքանչյուրի սրտում: Ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողները հուզեցին իրենց հայրենասիրական երգերի կատարումներով, պարեցին խրոխտ քոչարի, արեցին ամեն ինչ` հաղորդելու իրենց մեջ ապրող հային: «Ինքս չէի պատկերացնում, որ իմ ֆակուլտետում հայի ոգին այդքան հզոր է, այս մեկ ժամում վերապրեցի այն, ինչ զգում էի մայիսի 9-ին»,- ասում է Արեւելագիտության ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողուհի Դիանա Եղիազարյանը: Իսկ միջոցառման ավարտին ֆակուլտետի դեկան Գուրգեն Մելիքյանը կրկնապատկեց ուսանողների ոգեւորությունը. «Խոնարհվում եմ ձեր առջեւ, որ սիրում եք ձեր ազգն ու զինվորագրվում»:

Այլ նորություններ
ԵՊՀ ԲՈՒՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՆԿԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԱՄԲԻՈՆԻ ԵՎ «ՓՈՔՐԻԿ ԻՇԽԱՆ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՏԱԼԻՍ Է ԻՐ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ. ԱՇԱԿԵՐՏՆԵՐՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ ԵՆ ՀԱՏՈՒԿ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի բուսաբանության և սնկաբանության ամբիոնի դասախոսների և «Փոքրիկ Իշխան» կրթահամալիրի ավագ դպրոցի սաների համատեղ նախաձեռնությամբ իրականացված գիտական հետազոտական աշխատանքների արդյունքները ներկայացվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից կազմակերպված «Համադպրոցական գիտության փառատոնին», որտեղ սաներն արժանացել են հատուկ մրցանակի։
 «COVID-19: ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՈԴԵԼՆԵՐ, ՍԻՄՈՒԼՅԱՑԻԱՆԵՐ». ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի «Հետազոտությունների և գործարարության կենտրոն» հիմնադրամը ԿորոնաԹեստ ընկերության հովանավորությամբ հայտարարում է մրցույթ՝ նպատակ ունենալով փնտրել ուղիներ՝ համավարակը ճնշելու հետ մեկտեղ պահպանելու տնտեսական ակտիվությունը: