22.07.2021 | 
Հասարակություն
ԵՊՀ-Ն ԵՎ «ԱՅԳ»-Ը ՄԻԱՎՈՐՈՒՄ ԵՆ ՈՒԺԵՐԸ
ԵՊՀ-Ն ԵՎ «ԱՅԳ»-Ը ՄԻԱՎՈՐՈՒՄ ԵՆ ՈՒԺԵՐԸ
ԵՊՀ կիրառական հոգեբանության կենտրոնն ու «Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնն այսօր համաձայնագիր են ստորագրել՝ ազդարարելով համագործակցության նոր սկզբի մասին:

Հայաստանում ոլորտի զարգացման և արհեստավարժ հոգեբանական ծառայությունների մատուցումը խրախուսելու նպատակով կնքված այս համաձայնագիրը նպատակաուղղված է կողմերի գործունեության ու նրանց կողմից իրականացվող ծրագրերի շրջանակում մշտական շփումների և համագործակցության հաստատմանը:

 

Մեզ հետ զրույցում «Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի հիմնադիր Վարուժան Մելքոնյանը նշեց, որ համագործակցության գաղափարն առաջացել է այն պահից, երբ ոլորտում ի հայտ են եկել հոգեբանական ծառայություն մատուցող բազում կասկածելի կազմակերպություններ, իսկ դիլետանտիզմը գնալով սկսել է ավելանալ:

 

Պարոն Մելքոնյանն ասաց, որ այս ոլորտում ԵՊՀ կիրառական հոգեբանության կենտրոնն այն եզակիներից է, որ շարունակում է մնալ արհեստավարժության և մասնագիտական էթիկայի շրջանակում՝ համալրվելով արհեստավարժ մասնագետներով:

 

 

«Հասկանալով, որ դիլետանտիզմի դեմ դժվար է պայքարել, քանի որ այն ավելի շատ է, քան արհեստավարժությունը, ԵՊՀ կիրառական հոգեբանության կենտրոնի հետ որոշեցինք խրախուսել լավ մասնագետներին և կենտրոններին»,- մեզ հետ զրույցում ասաց պարոն Մելքոնյանը:

 

Նրա խոսքով, այս համագործակցությունը շատ հեռանկարային է, և հետագայում նախատեսվում է համատեղ բազմաթիվ ծրագրերի ու միջոցառումների անցկացում: 

 

Հարկ է նշել, որ ԵՊՀ կիրառական հոգեբանության կենտրոնի ու «Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի կնքած համագործակցության համաձայնագրի հիմնական ուղղություններից են կադրերի վերապատրաստման և որակավորման բարձրացման հարցերում համագործակցությունը, մասնագետների համար սուպերվիզաների ապահովումը, երիտասարդ կադրերի ընտրության և մասնագիտական աճի ապահովման աշխատանքների կազմակերպումը, ՀՀ-ում մասնագիտական գործունեության էթիկական նորմերի մշակումը,  մասնագիտական արհեստավարժության խրախուսմանն ուղղված տարատեսակ միջոցառումների իրականացումը, մասնագիտական հիմնախնդիրներին վերաբերող ուսումնասիրությունների, համատեղ գիտահետազոտական աշխատանքների, ինչպես նաև լուսավորչական աշխատանքների իրականացումը:

 

Անի Պողոսյան

Այլ նորություններ
«ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ ԳՈՐԾ Է. ՀԱՅՐԵՆԻՔԸ ՊԵՏՔ Է ԿԱՌՈՒՑԵԼ». ԵՊՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՆՈՐ ԿԱՌՈՒՑՎՈՂ ԲՆԱԿԱՐԱՆԻ ՀԻՄՆԱՐԿԵՔԻ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ
ԵՊՀ պատվիրակությունն արցախյան երկօրյա այցի ընթացքում այսօր մասնակցել է «100 տուն Արցախում» ծրագրով համալսարանի կողմից ֆինանսավորվող տան կառուցման հիմնարկեքի արարողությանը։
«ՀԱՅԱՍՏԱՆ-ԱՐՑԱԽ ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉՈՒՆԵՆ». ԵՊՀ ՌԵԿՏՈՐԻ Ժ.Պ.-Ն ՀԱՆԴԻՊԵԼ Է ԱՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ
ԵՊՀ պատվիրակության արցախյան երկօրյա այցի ընթացքում այսօր ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Հովհաննես Հովհաննիսյանը և աշխատակազմի ղեկավար Դավիթ Հովհաննիսյանը հանդիպել են Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։