28.11.2016 | 
Մշակույթ
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ՝ ԱՌՆՈ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՄԵՐԳԻ ՄԱՍՆԱԿԻՑ
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ՝ ԱՌՆՈ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՄԵՐԳԻ ՄԱՍՆԱԿԻՑ
Նոյեմբերի 26-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում երգահանի 95-ամյակին նվիրված համերգը համախմբել էր Բաբաջանյանի արվեստի երկրպագուներին:

Միջոցառումը կազմակերպել էին «Հարմոնիա» ռուսական մշակույթի միջազգային կենտրոնը և Առնո Բաբաջանյանի հիշատակի միջազգային հիմնադրամը: Համերգին մասնակցում էին «Մենք երգում ենք Ա. Բաբաջանյանի երգերը», «Главные песни России» և «Ռուսական ռազմական երգեր» հանրապետական մրցույթների տարբեր տարիների հաղթողները և դափնեկիրները, այդ թվում՝ ԵՊՀ մշակույթի կենտրոնի անհատ կատարողները և երգչախումբը: 

           
Համերգին հնչած երգերը ուղեկցվում էին ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Երզնկյանի նվագախմբի կատարումներով:

«Մեզ համար մեծ պատիվ էր ներկայացնել Մայր բուհը նմանօրինակ կարևոր միջոցառմանը: Մինչ այդ՝ տարբեր տարիների, մասնակցել ենք «Հարմոնիա» կենտրոնի կողմից կազմակերպված հանրապետական մրցույթներին, որի արդյունքում էլ այժմ հնարավորություն ենք ստացել հանդես գալու այս միջոցառմանը: Մշակույթի կենտրոնի սաները շատ են սիրում Բաբաջանյանի երգերը և հնարավորինս նպաստում են դրանց տարածմանը հայ երիտասարդության շրջանում»,- նշեց ԵՊՀ մշակույթի կենտրոնի անհատ կատարող Արևիկ Պռազյանը:

Համերգի ընթացքում երգիչները կատարեցին Առնո Բաբաջանյանի հայտնի ու սիրված երգերից:         

«Այսօր մենք ունկնդրեցինք կատարումներ, որոնք մեր երիտասարդ տարիներն են հիշեցնում: Մենք գիտենք և սիրում ենք Առնո Բաբաջանյանի այս բոլոր երգերը: Շատ կարևոր է, որ այսօր ևս Հայաստանում երիտասարդները երգում են նույն երգերը»,- նշեց «Հարմոնիա» ռուսական մշակույթի միջազգային կենտրոնի նախագահ Աիդա Հարությունյանը:

 

 

Այլ նորություններ
«ԵԹԵ ՄԵՆՔ ԸՆԴՈՒՆՈՒՄ ԵՆՔ ԱՅՆ ՏԵՍԱԿԵՏԸ, ՈՐ ԹԱՏՐՈՆԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈՔՐ ՄՈԴԵԼՆ Է, ԱՊԱ ԱՅՆ ԱՐՏԱՑՈԼՈՒՄ Է ՏՎՅԱԼ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ». ՎԱՐԴԱՆ ՄԿՐՏՉՅԱՆ
Հեռավար ուսուցման շրջանակում ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետն այսօր իր առցանց տիրույթում հյուրընկալել էր Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի տնօրեն, դերասան, արվեստագետ, մշակութային գործիչ Վարդան Մկրտչյանին:
ԱՄՓՈՓՎԵԼ Է «ԱՐԻ ՄՐՑԵՆՔ» ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՊԱՐԻ ՄԻՋՖԱԿՈՒԼՏԵՏԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԸ
ԵՊՀ մշակույթի կենտրոնի դահլիճում այսօր ամփոփվել է ԵՊՀ ՈԻԽ մշակույթի հանձնաժողովի կողմից կազմակերպված «Արի մրցենք» առաջնության պարի միջֆակուլտետային մրցույթը։