27.09.2019 | 
Հասարակություն
ՊՐԱՀԱՅԻ ԿԱՐԼԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՌԵԿՏՈՐ ԹՈՄԱՍ ԶԻՄԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՐՅՈՒՐԱՄՅԱ ԵՊՀ-ԻՆ
ՊՐԱՀԱՅԻ ԿԱՐԼԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՌԵԿՏՈՐ ԹՈՄԱՍ ԶԻՄԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՐՅՈՒՐԱՄՅԱ ԵՊՀ-ԻՆ
ԵՊՀ հարյուրամյակին նվիրված տոնական համերգի ժամանակ ելույթով հանդես եկավ Պրահայի Կարլի համալսարանի ռեկտոր Թոմաս Զիման:

Թոմաս Զիման նշեց, որ իր համար մեծագույն պատիվ է ԵՊՀ հիմնադրման հարյուրամյակի տոնակատարությանը մասնակցելը:

 

«Առաջին աշխարհամարտից հետո, երբ երկիրը դեռ կատարվածից ուշքի չէր գալիս,- ասաց Թոմաս Զիման,-կառավարությունը որոշեց հիմնել համալսարան՝ հակառակ խիստ սահմանափակ հնարավորությունների և դժվարությունների»:

 

Վերջինս առանձնահատուկ շեշտեց այն փաստը, որ չնայած համալսարանն իր գործունեությունը սկսել է ծանր պայմաններում, բայց տարիների ընթացքում կարողացել է ավելացնել ուսանողների և ֆակուլտետների թիվը, բացել նոր գիտահետազոտական կենտրոններ և ինստիտուտներ:

 

«Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհավորել բուհի հարյուրամյակը, մաղթել տաղանդավոր ուսանողներ, գերազանց դասախոսական կազմ և ամենայն բարիք հաջորդ տարիների ընթացքում»,- եզրափակելով խոսքը՝ ասաց Թոմաս Զիման:

 

Անի Պողոսյան

Այլ նորություններ
ԵՊՀ ՍՈՑԻՈԼՈԳԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ 15 ՏԱՐԵԿԱՆ Է
ԵՊՀ մեծ դահլիճում այսօր տեղի է ունեցել ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի 15-ամյակին նվիրված հանդիսավոր նիստ:
«ՀԱՅԱՍՏԱՆՆ ԻՐ ՕՐԻՆԱԿՈՎ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ՈՐ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԱՇԽԱՏԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԿԱՐԵԼԻ Է ՕԳՏՎԵԼ Ե՛Վ ԵՄ-Ի, Ե՛Վ ԵԱՏՄ-Ի ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ». ԱՇՈՏ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
ԵՊՀ քաղաքական գիտության պատմության և տեսության ամբիոնի դոցենտ, քաղ. գիտ. դոկտոր Աշոտ Ալեքսանյանը հոկտեմբերի 15-17-ը մասնակցել է Բելգորոդ քաղաքում տեղի ունեցած «ԵԱՏՄ անդամ երկրների միջսահմանային և միջտարածաշրջանային փոխազդեցությունը» խորագրով միջազգային ֆորսայթ-նստաշրջանին: Պարոն Ալեքսանյանի հետ զրուցել ենք դրա օրակարգի և արդյունքների, ինչպես նաև Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին ինտեգրվելու հեռանկարների մասին: