10.03.2020 | 
Գիտություն
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ԱՆԱՀԻՏ ՄԱՆԱՍՅԱՆԻ՝ «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ՈՐՊԵՍ ԿԱՅՈՒՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԳՐԱՎԱԿԱՆ» ՄԵՆԱԳՐՈՒԹՅԱՆ ԱՆԳԼԵՐԵՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ԱՆԱՀԻՏ ՄԱՆԱՍՅԱՆԻ՝ «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ՈՐՊԵՍ ԿԱՅՈՒՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԳՐԱՎԱԿԱՆ» ՄԵՆԱԳՐՈՒԹՅԱՆ ԱՆԳԼԵՐԵՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Հրապարակվել է ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի դոցենտ, իրավ. գիտ. թեկնածու, Արդարադատության ակադեմիայի պրոռեկտոր Անահիտ Մանասյանի՝ «Սահմանադրական կայունությունը՝ որպես կայուն ժողովրդավարության կարևորագույն գրավական» («Constitutional Stability as an Important Prerequisite for Stable Democracy») անգլերեն մենագրությունը:

Ինչպես մեզ հետ զրույցում նշել էր Անահիտ Մանասյանը, գիրքը նվիրված է սահմանադրական կայունության արժեբանական բնութագրին և կայուն ժողովրդավարության երաշխավորման գործում վերջինիս դերակատարությանը։

 

Մենագրության անգլերեն տարբերակի գրախոսներն են Լատվիայի նախագահի իրավական հարցերով խորհրդական, Լատվիայի համալսարանի իրավունքի տեսության և պատմության ամբիոնի վարիչ, իրավ. գիտ. դոկտոր Յանիս Պլեպսն ու Վարշավայի համալսարանի քաղաքագիտության և միջազգային հետազոտությունների ամբիոնի դոցենտ, իրավ. գիտ. դոկտոր Յացեկ Զալեսնին:

 

Մենագրությունը կազմելիս հետազոտվել են ժողովրդավարության դոկտրինը, սահմանադրական կայունությանն ու Սահմանադրության զարգացմանն առնչվող հիմնախնդիրները, սահմանադրական վեճերի հաղթահարման իրավական կառուցակարգերը, Սահմանադրության պաշտոնական մեկնաբանության, անմիջական գործողության առանձնահատկությունները, Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումների զարգացման հիմնախնդիրները, ինչպես նաև «սահմանադրական ինքնություն» հասկացությունն ու դրա արժեբանական բնութագիրը:

 

Նշված հիմնախնդիրների ուսումնասիրության արդյունքում հեղինակի կողմից կատարվել են բազմաթիվ տեսական եզրահանգումներ, մշակվել են հարցադրումներին առնչվող նոր տեսական հայեցակարգեր, և ներկայացվել են ՀՀ օրենսդրության ու իրավակիրառ պրակտիկայի կատարելագործման մի շարք գործնական առաջարկություններ:

 

Մենագրությունը բաղկացած է 5 գլուխներից, որոնք էլ իրենց հերթին կազմված են ենթագլուխներից: Այն նախատեսված է սահմանադրական իրավունքի, իրավունքի տեսության ու փիլիսոփայության, սոցիոլոգիայի, քաղաքագիտության հարցերով հետաքրքրվող ընթերցողների լայն շրջանակի համար:

 

Մեզ հետ զրույցում Անահիտ Մանասյանը փաստեց, որ անգլերեն տարբերակով լույս տեսած գրքերն ուղարկվելու են օտարերկրյա հաստատություններ:

 

Քնար Միսակյան

Այլ նորություններ
5 ՈՍԿԵ ԵՎ 2 ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼ՝ IMC ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ԱՌՑԱՆՑ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻՑ
Հուլիսի 27-ին ավարտվեց 27-րդ IMC միջազգային ուսանողական մաթեմատիկական օլիմպիադան, որին մասնակցող ԵՊՀ ուսանողները նվաճել են 5 ոսկե և 2 արծաթե մեդալ:
ԵՊՀ ԴՈՑԵՆՏ ՀԱԿՈԲ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀՈԴՎԱԾԸ «ՆՅՈՒԹԵՐ ՀԻՆ ԵՎ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՄԵՐՁՍԵՎԾՈՎՅԱՆ ՀՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍՈՒՄ
Երևանի պետական համալսարանի համաշխարհային պատմության ամբիոնի դոցենտ, պ.գ.դ. Հակոբ Հարությունյանն իր հերթական հոդվածն է հրատարակել «Նյութեր հին և միջնադարյան մերձսևծովյան հնագիտության և պատմության վերաբերյալ» հայտնի գիտական հանդեսի հերթական համարում: