27.12.2017 | 
Քաղաքականություն
ՍՏՈՐԱԳՐՎԵՑ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՍՏՈՐԱԳՐՎԵՑ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
Այսօր ԵՊՀ-ի և «Նատֆուդ» ՓԲԸ-ի միջև ստորագրվեց համագործակցության պայմանագիր:

Պայմանագրի ստորագրմանը ներկա էին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանը, Ուսումնամեթոդական  վարչության պետ Հրանտ Ժամհարյանը, Քիմիայի ֆակուլտետի դեկան Տարիել Ղոչիկյանը, փոխդեկան Արմեն Մարտիրյանը, «Նատֆուդ» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Ալինա Աղաբեկյանը և նույն ընկերության լաբորատորիայի ղեկավար, բժիշկ-մանրէաբան Լուսինե Ղուլյանը:

 

«Շատ ուրախ ենք ձեր ընկերության հետ համագործակցության սկսելու համար: Սննդի անվտանգության, սննդի քիմիայի ոլորտում ցանկանում  ենք լուրջ նախապայմաններ ստեղծել մեր ուսանողների արդյունավետ ուսումնառության համար: Կարծում եմ՝ մեր  համագործակցությունն ավելի արդյունավետ կլինի, եթե «Նատֆուդ» ՓԲԸ-ի մասնագետները մասնակցեն ուսումնական գործընթացին: Դա կարող է լինել տարբեր ձևաչափերով՝ մասնակցություն ուսումնական ծրագրի կազմմանը, ավարտական աշխատանքների ղեկավարում և այլն»,- ասաց ռեկտոր Արամ Սիմոնյանը:

 

«Նատֆուդ» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Ալինա Աղաբեկյանը պատմեց կազմակերպության գործունեության մասին, ներկայացրեց այն ստանդարտները, որոնցով աշխատում է ընկերությունը.

 

«Ամեն տարի վերապատրաստվում ենք: Գերմանիայից Հայաստան եկած մասնագետներն էլ համապատասխան ստուգումներից հետո վերահաստատում են մեր ընկերության հավաստագրերը»,- ասաց Ալինա Աղաբեկյանը:

 

Լուսինե Ղուլյանն էլ ներկայացրեց ընկերության լաբորատորիայի գործունեությունը և խոսեց այն աշխատանքներից, որոնք կատարվում են արտադրանքի մաքրությունն ու անվտանգությունն ապահովելու համար:

 

«Ընկերության փորձն օգտագործելով` փորձելու ենք սննդի ոլորտում մեր գիտելիքները փոխանցել մագիստրոսներին, քանի որ նպատակ ունենք համագործակցության համար պատրաստել լավ կադրեր »,- մեզ հետ զրույցում ասաց Լուսինե Ղուլյանը:

 

Ստորագրված համաձայնագրով կողմերը միավորելու են իրենց ջանքերը ԵՊՀ բնագիտական ուղղվածություն ունեցող ֆակուլտետների միջոցով սննդի անվտանգության, սննդի քիմիայի, քիմիայի ու կենսաբանության ոլորտներում մասնագետներ պատրաստելու համար:

 

Այլ նորություններ
ԵՊՀ-ՈՒՄ ԲԱՑՎԵՑ ՉԻՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
Այսօր ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն հյուրընկալեց Չինաստանից ժամանած պատվիրակությանը, որը գլխավորում էր Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի գլխավոր քարտուղարի տեղակալ Խան Դաչուանը:
ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԵՊՀ ԳԻՏԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ՝ ՕՐԱԿԱՐԳԱՅԻՆ 6 ԵՎ ԸՆԹԱՑԻԿ ՄԻ ՇԱՐՔ ՀԱՐՑԵՐՈՎ
Այսօր ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում ռեկտոր Արամ Սիմոնյանի նախագահությամբ կայացավ գիտական խորհրդի հերթական նիստը: