03.10.2019 | 
Կրթություն
«ԿՈՆՐԱԴ ԱԴԵՆԱՈՒԵՐ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԵՎ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴԼԱՅՆՎՈՒՄ Է
«ԿՈՆՐԱԴ ԱԴԵՆԱՈՒԵՐ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԵՎ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴԼԱՅՆՎՈՒՄ Է
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը հոկտեմբերի 1-ին հյուրընկալել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի Հարավային Կովկաս տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Թոմաս Շրապելին և Երևանյան գրասենյակի ղեկավար Լիանա Մարուքյանին:

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի և «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի միջև  համագործակցությանը սկիզբ է դրվել 2018-2019 ուսումնական տարվանից:



Համագործակցություն շրջանակում ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի 5 ուսանողներից բաղկացած թիմը հնարավորություն է ստացել մասնակցելու քրեական իրավունքի հիմնախնդիրներին նվիրված նյուրնբերգյան հեղինակավոր դատախաղ-մրցույթի՝ Գերմանիայում  ընթացող բանավոր փուլին:



Հանդիպման ընթացքում «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի ներկայացուցիչները հայտնեցին, որ նյուրնբերգյան դատախաղ-մրցույթում ներկայացված թիմի՝ Իրավագիտության ֆակուլտետում այս պահին սովորող ուսանողները մեկ ուսումնական տարվա ընթացքում ֆինանսական աջակցություն կստանան «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի կողմից:



Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև կրթական գործընթացում «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի կողմից հնարավոր աջակցության ոլորտները: Նախնական համաձայնություն է ձեռք բերվել լրագրողների իրավական կրթության ապահովման ոլորտում համատեղ կրթական ծրագրեր իրականացնելու, մասնավորապես՝ լրագրողների վերապատրաստման դասընթացների անցկացման, ինչպես նաև մագիստրատուրայում առանձին կրթական ծրագիր նախատեսելու ուղղությամբ:

Պատրաստեց Քնար Միսակյանը

Այլ նորություններ
«ՀԻՆ ԱՐԵՎԵԼՔԻՑ ՀՈՒՆԱՍՏԱՆ». ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՐՔ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ պատմության ֆակուլտետում այսօր մեկնարկել է «Հին Արևելքից Հունաստան (աստվածներ, հերոսներ, մարդիկ)» խորագրով դասախոսությունների շարքը:
ՊԱՏՄԱԲԱՆԻ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ պատմության, աստվածաբանության, արևելագիտության ֆակուլտետների ուսանողական գիտական ընկերությունների համատեղ նախաձեռնությամբ այսօր տեղի է ունեցել պատմաբանի օրվան նվիրված երիտասարդական հանրապետական գիտաժողովի բացման արարողությունը։