Հուշագրի ստորագրմանը ներկա են եղել ԵՊՀ գիտական քաղաքականության և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Գեղամ Գևորգյանը և Արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը:
Ձեռք բերած փոխհամագործակցության համաձայն՝ բուհերը զարգացնելու են գիտատեխնիկական և կրթական համագործակցությունը, որի շրջանակում կկազմակերպվեն դասախոսություններ և հետազոտական աշխատանքներ գիտական պատվիրակությունների, հետազոտողների, մասնագետների, ուսանողների և դասախոսների համար, կապահովվի նրանց մասնակցությունը երկու համալսարաններում կազմակերպվող միջազգային գիտաժողովներին, կկազմակերպվեն գիտահետազոտական ցուցահանդեսներ, սեմինարներ, գիտաժողովներ և վերապատրաստման դասընթացներ:
Բացի այդ՝ երկու բուհերը համաձայնություն են ձեռք բերել ԵՊՀ-ում ստեղծել հնարավորություն Փայամ-ե Նուր համալսարանի մասնաճյուղ բացելու համար՝ համաձայն երկու երկրների կրթության նախարարությունների օրենքների և կանոնների: