30.06.2017 | 
Քաղաքականություն
ԵՊՀ-Ն ԱՄՐԱՊՆԴՈՒՄ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԻՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ԵՊՀ-Ն ԱՄՐԱՊՆԴՈՒՄ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԻՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Հունիսի 20-24-ը ԵՊՀ պատվիրակությունը մասնակցել է Մարտին Լյութերի անվան Հալլե-Վիտենբերգ համալսարանի 200-ամյակին նվիրված միջոցառումներին, ինչպես նաև ստորագրվել է համագործակցության 5-ամյա պայմանագիր:

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, Աստվածաբանության ֆակուլտետի դեկան Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը և ռեկտորի աշխատակազմի ղեկավար Ալիկ Ղարիբյանը մասնակցել են 1817 թ.-ին հիմնադրված (միավորված) համալսարանին նիվրված հոբելյանական միջոցառումներին և նիստերին:

 

Այցի շրջանակում ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի և Մարտին Լյութերի անվան Հալլե-Վիտենբերգ համալսարանի ռեկտոր Ուդո Սթրեյթերի կողմից կնքված համագործակցության երկկողմ պայմանագիրն առնչվում է գիտական հետազոտությունների պլանավորմանը և կատարմանը, դասախոսների, գիտնականների, ուսանողների, ինչպես նաև գրականության փոխանակմանը և  գիտական ու մշակութային միջոցառումների կազմակերպմանը:

 

Երկու համալսարանների ռեկտորները խոսել են նաև Հալլե-Վիտենբերգ համալսարանի արևելագիտության ֆակուլտետում գործող «Մաշտոց» հայագիտական կենտրոնի հովանավորության մասին:

 

 

Այցի շրջանակում տեղի է ունեցել նաև հանդիպում Հալլե-Վիտենբերգ համալսարանի աստվածաբանության ֆակուլտետի դեկանի և աշխատակիցների հետ, որի ընթացքում քննարկվել են համագործակցության տարբեր խնդիրներ, երկդիպլոմ մագիստրոսական ծրագրի ստեղծման, Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ կատարվող աշխատանքների համակարգման և այլ հարցեր:

Այլ նորություններ
ՔՆՆԱՐԿՎԵՑ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ
Այսօր ԵՊՀ-ում տեղի ունեցավ Ուրալի դաշնային համալսարանի պատվիրակության հանդիպումը Մայր բուհի սոցիոլոգիայի, ֆիզիկայի, ռադիոֆիզիկայի, կենսաբանության ֆակուլտետների դեկանների հետ:
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿՍԿՍՎԻ ՖԱՐՄԱՑԻԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌԻՑ
Այսօր ԵՊՀ պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանը հյուրընկալել էր Ազգերի բարեկամության ռուսաստանյան համալսարանի պատվիրակությանը: