29.03.2017 | 
Մշակույթ
ՄԱՅՐ ԲՈՒՀՈՒՄ ՆՇՈՒՄ ԵՆ ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐԸ
ՄԱՅՐ ԲՈՒՀՈՒՄ ՆՇՈՒՄ ԵՆ ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐԸ
Հայաստանում Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում այսօր ԵՊՀ մշակույթի կենտրոնի դահլիճում ցուցադրվեց «Մութ հովիտ» ֆիլմը:

Ֆիլմի ցուցադրությունը կազմակերպվել էր ԵՊՀ մշակույթի կենտրոնի կինոակումբի և ՀՀ ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ: Մինչ ֆիլմի դիտումը Մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը և ՀՀ ազգային կինոկենտրոնի ներկայացուցիչ Նունե Գալստյանը նշեցին, որ «Մութ հովիտը» Ավստրիայի և Գերմանիայի համատեղ արտադրության ֆիլմ է:

 

«Ֆիլմի ռեժիսորը Անդրեաս Պրոհասկան է: Այն նկարահանվել է ըստ Թոմա Վիլմանի համանուն վիպակի և մեծ ոգևորությամբ է ընդունվել հանդիսատեսի կողմից»,- ասաց Նունե Գալստյանը:

 

Ֆիլմն արժանացել է բազմաթիվ մրցանակների, իսկ 2015 թ.-ին «Օսկար» մրցանակի համար առաջադրվել է «Լավագույն ֆիլմ օտար լեզվով» անվանակարգում:

 

Ֆիլմում դեպքերը տեղի են ունենում ալպյան գյուղերից մեկում, որտեղ հայտնվում է անծանոթ մեկը՝ ներկայանալով որպես Ամերիկայից ժամանած լուսանկարիչ: Նա թույլտվություն է խնդրում ամբողջ ձմեռը գյուղում անցկացնելու համար: Գյուղը ղեկավարող ընտանիքի անդամները համաձայնում են, քանի որ նա վճարում է: Բացի այդ՝ նրանք չեն կարծում, թե որևէ վտանգ կարող է լինել: Սակայն այն, ինչ կատարվում է հետո, ցույց է տալիս, թե որքան էին նրանք սխալվում:

 

Տեղեկացնենք, որ ֆիլմի ցուցադրությանը հաջորդեց քննարկումը:

Այլ նորություններ
ԱՄՓՈՓՎԵԼ Է «ԱՐԻ ՄՐՑԵՆՔ» ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՊԱՐԻ ՄԻՋՖԱԿՈՒԼՏԵՏԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԸ
ԵՊՀ մշակույթի կենտրոնի դահլիճում այսօր ամփոփվել է ԵՊՀ ՈԻԽ մշակույթի հանձնաժողովի կողմից կազմակերպված «Արի մրցենք» առաջնության պարի միջֆակուլտետային մրցույթը։
ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ՏԱՂԱՆԴԱՎՈՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԸ. ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ «ԱՐԻ՛ ՄՐՑԵՆՔ» ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԵՐԳԻ ՄՐՑՈՒՅԹԸ
ԵՊՀ մեծ դահլիճում այսօր անցկացվել է ՈՒԽ մշակույթի հանձնաժողովի կողմից իրականացվող «Արի՛ մրցենք» առաջնության երգի մրցույթը: