05.10.2007 | 
Գիտություն
ԲԱՆԲԵՐԸ 40 ՏԱՐԵԿԱՆ Է
ԲԱՆԲԵՐԸ 40 ՏԱՐԵԿԱՆ Է
Այսօր ԵՊՀ-ում տոնում էին «Բանբեր Երեւանի համալսարանի» հանդեսի տարեդարձը:

Այն ԵՊՀ-ի կողմից տպագրված առաջին պարբերական գիտական հանդեսն է, որն անդրադառնում է հումանիտար գիտությունների շրջանակներում կատարված նորամուծություններին եւ տպագրվում է տարին երեք անգամ պարբերականությամբ:

«Այս հանդեսը հայագիտության մեջ ամենակարեւոր ձեռքբերումներից մեկն է, որն ունի այդ գիտությունը ներկայացնող դեմք, ներկա ճանապարհ, որն էլ միտված է դեպի ապագան»,- իր շնորհավորական խոսքում նշեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը:

Ռեկտորի խոսքերով` «Բանբեր Երեւանի համալսարանի» գիտական հանդեսը այսօր կարելի է դասել լավագույնների շարքին, քանի որ այն տարիներ շարունակ դաստիարակել է գիտական ճաշակ: Ըստ նրա` Վերջինիս հետագա գործունեությունը նպաստելու է ապագա գիտնականների մասնագիտական գիտելիքների կատարելագործմանը:

Շնորհավորական խոսքով հանդես եկող բոլոր գիտնականները առաջին հերթին հիշատակում էին ԵՊՀ ռեկտոր Մ. Ներսիսյանի անունը, ում ջանքերով 1966թ-ին այն հրատարակվեց: Թերթի գլխավոր խմբագիր Հրաչ Միրզոյանի խոսքերով` շատերն էին խոչընդոտում այդ գործընթացին.

«Բայց հանդեսը հրատարակվեց: Չկա որեւէ հայ մեծանուն գիտնական, ով իր ավանդը ներդրած չլինի այս գործում, այդ թվում նաեւ` տասնյակ մասնագետներ սփյուռքից: Տարիների ընթացքում բաժանորդների թիվը 1250-ից հասավ 3000-ի, որոնցից 350-ը հայկական գաղթօջախների գիտնականներ էին»,- հիշում է նա:

ԽՍՀՄ փլուզումից հետո այս հանդեսի տպաքանակն այլ պարբերականների նման նվազեց` հասնելով 300-ի, իսկ սփյուռքի գաղթօջախներ այն հասնում է միայն հատուկենտ օրինակներով: «Բանբերն» այսօր գործում է կոնկրետ լսարանի համար: Ամեն համարի` հոդվածներ, բանավեճ եւ քննարկում, հրապարակումներ եւ հաղորդումներ,գիտական կյանք, գրքերի տեսություն խորագրերի շրջանակներում տպագրվում են տասնյակ աշխատություններ: Հանդեսի վերջին համարը նվիրված է 40-ամյակին եւ ներկայացնում է վերջինիս տարեգրությունը հիմնադրման օրից: Առաջիկայում խմբագրակազմը նախատեսում է ստեղծել հանդեսի էլեկտրոնային տարբերակը:

Նշենք, որ ԵՊՀ-ում երկար տարիներ մեծ ներդրում ունենալու համար հանդեսի գլխավոր խմբագիրն ու երկու մեծ ավանդ ունեցող աշխատակիցները պարգեւատրվեցին համալսարանի ոսկե մեդալով, իսկ մեկը` արծաթե: Երեք աշխատակիցներ ստացան պատվոգրեր:

Այլ նորություններ
 «ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ» ՊԱՐԲԵՐԱԿԱՆԻ 7-ՐԴ ՀԱՄԱՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ԵՊՀ-ՈՒՄ
Երևանի պետական համալսարանի Պալեանների անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել «Գիտական Արցախ» պարբերականի 2020 թ. 4-րդ (ընդհանուր առմամբ 7-րդ) համարի քննարկումը խմբագրական խորհրդի անդամների և հոդվածագիրների հետ։
ՌՈՒՍ ՀԱՅՏՆԻ ՖԻԶԻԿՈՍ ԻԳՈՐ ԿՈՒՐՉԱՏՈՎԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ
Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում այսօր տեղի է ունեցել ռուս մեծ գիտնական Իգոր Կուրչատովի կիսանդրու հանձնման հանդիսավոր արարողությունը, այնուհետ ցուցադրվել է նրա մասին պատմող հոլովակ ու միջուկային արդյունաբերության զարգացման մասին դասախոսություն ֆակուլտետի ուսանողների համար։