15.11.2017 | 
Ուսանողական
ԱՄՓՈՓՎԵՑ ԲԱՆԱՎԵՃԻ ՄԻՋԲՈՒՀԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ
ԱՄՓՈՓՎԵՑ ԲԱՆԱՎԵՃԻ ՄԻՋԲՈՒՀԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ
Այսօր ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում տեղի ունեցավ ԵՊՀ ուսանողական խորհրդի բանավեճի ակումբի միջբուհական առաջնության եզրափակիչ խաղը:

Բանավեճի այս տարվա առաջնությունը միջբուհական էր: Այն անցկացվում էր ակումբային սկզբունքով: Առաջնության խաղերը մեկնարկել էին սեպտեմբեր ամսից: Մասնակցության համար դիմել էին 45 թիմեր, որոնցից 16-ը հաղթահարել էին որակավորման փուլը:

 

«Գրեթե բոլոր բուհերը ներկայացնող թիմեր կային, որոնք լավ պատրաստված էին: Սա շատ լավ առիթ է ոչ միայն համալսարանականների, այլև բոլոր բուհերի ուսանողների շրջանում առողջ միջավայրում բանավեճի և մրցակցության, ինչպես նաև երկրի, հասարակության կարևորագույն խնդիրները քննարկելու համար: Լինելով Մայր բուհ՝ ԵՊՀ-ն պետք է լինի այն էպիկենտրոնը, որտեղ կծավալվեն հասարակական, քաղաքական, գիտական մասնագիտական քննարկումները»,- նշեց ԵՊՀ ՈՒԽ նախագահ Արմեն Խաչիկյանը:

 

Եզրափակիչ փուլում մրցում էին ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի «Diploma» և ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի «Alibi» թիմերը: Բանավեճի թեման էր «Ազգ-բանակ կոնցեպցիան Հայաստանում»: «Diploma» թիմը ներկայացնում էր «դեմ», իսկ «Alibi»-ն՝ «կողմ» դիրքորոշումը:

 

Եզրափակիչ խաղի ժյուրիի կազմում էին Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դասախոս Գոռ Ալեքսանյանը, ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դասախոս Ցոլակ Ակոպյանը, ԵՊՀ ՈՒԽ նախագահ Արմեն Խաչիկյանը, ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մագիստրանտներ Հովսեփ Բաբայանը և Արեն Հարությունյանը:

 

Փոփոխություն էր տեղի ունեցել ժյուրիի գնահատման կարգի մեջ. ժյուրիի անդամները նախ բանավոր հայտնեցին իրենց կարծիքները, իսկ թվային հանրագումարը հայտարարվեց խաղի ավարտին:

 

 

«Diploma» և «Alibi» թիմերի բանավեճն ավարտվեց «Diploma» թիմի հաղթանակով:  Առաջնության հաղթող թիմը պարգևատրվեց գավաթով: Լավագույն բանախոս ճանաչվեց «Alibi» թիմի անդամ Տաթև Սողոյանը, ով ևս պարգևատրվեց գավաթով: Եզրափակիչ խաղի մասնակիցները ստացան նաև հավաստագրեր, գրքեր, նվերներ:

 

Այլ նորություններ
«ԴՈՒՔ ԵՔ ԼԻՆԵԼՈՒ ԱՅՆ ՀՊԱՐՏ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ, ՈՎՔԵՐ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԵՆ ՄԵՐ ԵՐԿՐԻ ԱՌԱՋԸՆԹԱՑԸ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ». ԵՊՀ ՊՐՈՖԵՍՈՐ ՎԱՐԴԱՆ ԲՈՍՏԱՆՋՅԱՆ
Այսօր ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի շրջանավարտները հանդիսավոր արարողակարգով ստացան իրենց ավարտական վկայականները:
««ԴԱՇՆԱԿԻ ՈՐԴԻ» ԼԻՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԻՆՁ ԶՐԿԵՑԻՆ ՈՍԿԵ ՄԵԴԱԼԻՑ». ՄԱՐԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ՊԱՏՄՈՒՄ Է ԻՐ ԱՐՄԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Բազմաթիվ մրցանակների ու պատվավոր կոչումների արժանացած, Եվրոպայի երկրաֆիզիկայի ասոցիացիայի անդամ, ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանը ծնվել է Արարատի մարզի Այգեստան գյուղում: