20.11.2017 | 
Քաղաքականություն
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿՍԿՍՎԻ ՖԱՐՄԱՑԻԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌԻՑ
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿՍԿՍՎԻ ՖԱՐՄԱՑԻԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌԻՑ
Այսօր ԵՊՀ պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանը հյուրընկալել էր Ազգերի բարեկամության ռուսաստանյան համալսարանի պատվիրակությանը:

ԱՊՀ ցանցային համալսարանի կոնսորցիումի շրջանակում Ազգերի բարեկամության ռուսաստանյան համալսարանի (РУДН) պատվիրակության անդամները հանդիպեցին ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանի հետ:

 

Պատվիրակության կազմում էին РУДН-ի ընդհանուր քիմիայի ամբիոնի դոցենտ Ելենա Նևսկայան, Օրգանական քիմիայի ամբիոնի դոցենտ Ելենա Սորոկինան, ինչպես նաև Միջազգային կազմակերպությունների ու դրամաշնորհների բաժնի ղեկավար Օլեգ Բարնաշովը:

 

Հանդիպմանը ներկա էր նաև ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը, ինչպես նաև ներկայացուցիչներ Ֆարմացիայի ինստիտուտից:

 

«Ազգերի բարեկամության ռուսաստանյան համալսարանի հետ բավականին արդյունավետ համագործակցություն է ծավալվում: Դրա վառ ապացույցն այն է, որ մեր ուսանողուհին այսօր իր կրթությունը շարունակում է ձեր համալսարանում: Ուրախ ենք, որ երկուստեք համաձայնություն կա փոխգործակցությունն ավելի ընդլայնելու հարցում»,- նշեց պրոռեկտորը:

 

Ալեքսանդր Գրիգորյանը հակիրճ ներկայացրեց նաև ԵՊՀ պատմությունը, զարգացման հեռանկարները, ուսումնագիտական գործընթացները, անդրադարձավ նաև միջազգային ծրագրերին ու արտասահմանյան բուհերի հետ համագործակցությանը:

 

«Երևանի պետական համալսարանը մեր լավագույն գործընկերներից մեկն է: Շնորհակալ ենք հրավերի համար: Կարծում եմ՝ նոր նախաձեռնությունը նույնպես արդյունավետ ու հեռանկարային կլինի,- ասաց Օլեգ Բարնաշովը և հավելեց,- ինձ համար կրկնակի հաճելի է գտնվել Հայաստանում, քանի որ այստեղ եմ ծնվել և կրթություն ստացել»:

 

Կողմերը քննարկեցին համագործակցության ընդլայնման բոլոր հնարավոր ուղղությունները, սակայն առանցքում ֆարմացիայի բնագավառն էր:

 

Հյուրերն ընդգծեցին նաև, որ Ազգերի բարեկամության ռուսաստանյան համալսարանում քիմիայի և ֆիզիկայի ճյուղերը նույնպես բավականին ակտիվ գործունեություն են ծավալավում, ուստի հետագա փոխգործակցությունը կարող է ներառել նաև այդ բնագավառները:

 

Այլ նորություններ
ԵՊՀ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ ՏԵՂԻ ՉԻ ՈՒՆԵՑԵԼ. ՆԵՐԿԱ ԵՆ ԵՂԵԼ ՄԻԱՅՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԸ
ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի այսօր հրավիրված նիստը չի կայացել՝ քվեակազմի բացակայության պատճառով. 32 անդամներից ներկա էին 14-ը:
«ՍԵՐՎԻՍԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉ/ՄԵՆԵՋՄԵՆՏ» ԽՈՐԱԳՐՈՎ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՐԵՎԱՆԻ ԹԻՎ 190 ԱՎԱԳ ԴՊՐՈՑՈՒՄ
ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի սերվիսի ամբիոնի վարիչ Սեյրան Սուվարյանն այսօր «Սերվիսի կազմակերպիչ/մենեջմենտ» խորագրով դասախոսություն է կարդացել Երևանի թիվ 190 ավագ դպրոցում: