16.05.2019 | 
Հասարակություն
«ՀՈՂ ՀԱՆՁՆԵԼԸ ԿԵՂԾ ՕՐԱԿԱՐԳ Է»․ ԱՐՑԱԽՅԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ
«ՀՈՂ ՀԱՆՁՆԵԼԸ ԿԵՂԾ ՕՐԱԿԱՐԳ Է»․ ԱՐՑԱԽՅԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ
Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետում այսօր տեղի ունեցավ քննարկում՝ նվիրված մայիսյան եռատոնին։

Քննարկման բանախոսներն էին «Razm.info» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանն ու ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան:

Հանդիպմանը ներկա էին տարբեր ֆակուլտետների դասախոսներ և ուսանողներ։

Հանդիպման սկզբում Սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանողները ողջունեցին ներկաներին ու ասացին, որ այսօրվա հյուրերի հետ նախատեսված է ծավալել քննարկում Արցախի հասարակական-քաղաքական վիճակի, տեղեկատվական ոլորտում եղած տեղեկությունների ու ընդհանրապես միտումների մասին։



Առաջին հարցը, որ տրվեց բանախոսներին, Արցախում տիրող իրավիճակի և հաշտության նկատմամբ երիտասարդների նախատրամադրվածության մասին էր։

Բանախոսներից ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան պատասխանեց, որ իրավիճակն Ադրբեջանում երբեք էլ խաղաղ չի եղել ու սկսել է ավելի սրվել 2014 թվականից սկսած։ «Սակայն հիմա լրագրողական էթիկետի, գրագիտության պակասի պատճառով կեղծ լուրերն անհամեմատ շատ են, այդ իսկ պատճառով տպավորություն է ստեղծվում, որ առաջ իրավիճակն ավելի հանգիստ էր, քան այս վերջին մեկ տարում»,- ասաց նա։

Քննարկման ընթացքում բանախոսներն անդրադարձան հող հանձնելու ճանապարհով խաղաղության հասնելու մասին կարծիքին և ասացին, որ եթե հիմա հարցում անցկացվի, ապա պարզ կդառնա, որ Հայաստանում հարցվածների 30 տոկոսը կողմ է այդ կարծիքին։ Բայց, ըստ Անժելա Էլիբեգովայի, այս ցուցանիշը չափազանց սարսափելի է, և մարդիկ պիտի հասկանան, որ դա կեղծ օրակարգ է և հարցի լուծում չէ։ Հող հանձնելով, եթե հետագայում պատերազմ լինի, հայերը պարզապես ավելի վատթար դիրքերից են կռվելու։



Այն հարցին, թե վերոնշյալ կարծիքի մասին ինչպիսի ցուցանիշ կա Արցախում, «Razm.info» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանն ասաց, որ այնտեղ ցուցանիշը գուցե 10 տոկոս կազմի, որը նույնպես սարսափելի մեծ թիվ է։

Բանախոսները փաստեցին նաև, որ ներկայիս կառավարության անդամներից շատերը խուսափում են չեզոք հարթակներում Արցախյան հիմնահարցի մասին խոսելուց։
Հանդիպման ընթացքում, այս հարցերից բացի, հարցուպատասխանի ձևաչափով քննարկվեցին նաև վերոնշյալ խնդրի ներկա զարգացումները, բանակցային գործընթացներն ու տեղեկատվական պատերազմները:

Այլ նորություններ
«ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ԿԵՐՊԱՐԸ XX ԴԱՐԻ ԵՎ ԱՐԴԻ ՀԱՅ ԱՐՎԵՍՏՈՒՄ» ԳԻՐՔԸ ՀՈԳԵՎՈՐ ԱՐԺԵՔՆԵՐԻՆ ՄՈՏԵՆԱԼՈՒ ՆՈՐ ՈՒՂԵՆԻՇ
ՀՀ նկարիչների միության մեծ սրահում այսօր տեղի են ունեցել ԵՊՀ հայ արվեստի պատմության և տեսության ամբիոնի դոցենտ, արվեստագիտության թեկնածու Սաթենիկ Վարդանյանի «Հիսուս Քրիստոսի կերպարը XX դարի և արդի հայ արվեստում» գրքի շնորհանդեսը, ինչպես նաև հայ արդի նկարիչների թեմատիկ ստեղծագործությունների ցուցահանդեսը:
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐՆ ԱՄԱՆՈՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԱՆՑԿԱՑՆԵԼ ԾԱՂԿԱՁՈՐԻ ՈԻՍՈԻՄՆԱԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԲԱԶԱՅՈՒՄ
Այս տարի ևս ԵՊՀ հիմնական աշխատակիցներն ու բոլոր ցանկացողներն իրենց ամանորյա տոները 31.12.2020-06.01.2021 թթ. ընկած ժամանակահատվածում կարող են անցկացնել Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազայում։