25.03.2020 | 
Կրթություն
«ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀԱՃՈՒՅՔՈՎ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ ԵՆ ԱՌՑԱՆՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՂ ԴԱՍԵՐԻՆ». ՏԱՐԻԵԼ ՂՈՉԻԿՅԱՆ
«ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀԱՃՈՒՅՔՈՎ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ ԵՆ ԱՌՑԱՆՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՂ ԴԱՍԵՐԻՆ». ՏԱՐԻԵԼ ՂՈՉԻԿՅԱՆ
Ինչպես ԵՊՀ այլ ֆակուլտետներ, Քիմիայի ֆակուլտետը ևս իրականացնում է առցանց ուսուցում՝ ուսումնական գործընթացի երկարատև խափանում թույլ չտալու համար։ Իրականացվող գործընթացի վերաբերյալ զրուցել ենք ֆակուլտետի դեկան Տարիել Ղոչիկյանի հետ:

-  Պար՛ոն Ղոչիկյան, ինչպե՞ս է իրականացվում առցանց ուսուցումը Ձեր ֆակուլտետում:

 

-  Առցանց ուսուցումն արդյունավետ կազմակերպելու համար ամբիոններին տրվել է առաջադրանք՝ ամբիոնում դասավանդվող տեսական բոլոր դասընթացներն իրականացնել հասանելի որևէ ծրագրով: Այն դասախոսները, որոնք ունեն պատրաստի դասախոսությունների էլեկտրոնային տարբերակ՝ նախատեսված տվյալ կիսամյակի համար, ամբող­ջու­թյամբ տրամադրել են ուսանողներին: Ուսանողների հետ համաձայնեցված ժա­մանակի ընթացքում էլ շաբաթական մեկ անգամ կազմակերպվում է հեռավար դաս, որի ժամանակ էլ դասախոսը պատասխանում է ուսանողների հարցերին: Իսկ այն դասախոսները, որոնք չունեին պատրաստի դասախոսությունների էլեկտրոնային տարբերակ, իրականացնում են առցանց դասախոսություն՝ հիմնականում ըստ դասացուցակի: Քիմիայի ֆակուլտետի ուսանողների համար երկու տարբերակներն էլ կիրառելի են, և ուսանողները հաճույքով մասնակցում են առցանց կազմակերպվող դասերին: Պետք է նշեմ նաև, որ ԵՊՀ և Գերմանիայի Դաշնության Ռոստոկի համալսարանի միջև կնքված համաձայնագրի շրջանակում Քիմիայի ֆակուլտետի երկու ուսանող 2019 թ. հոկտեմբերի 1-ից գործուղվել էին Ռոստոկ՝ գիտահետազոտական աշխատանքներ կատա­րելու համար: Նրանք արդեն վերադարձել են և գտնվում են մեկուսացման շրջանում: Ժամանակը ճիշտ օգտագործելու նպատակով, ռեկտորի հրամանով, թույլ է տրվել այդ ուսանողներին 1-ին կիսամյակի պարտք-քննությունները հանձնել առցանց: Ուսանողների համար առցանց կազմակերպվում են նաև խորհրդատվություն:

 

- Ձեր մասնագիտության դեպքում կարևոր են նաև լաբորատոր աշխատանքները: Ինպե՞ս են դրանք անցկացվելու:

 

- Ակնհայտ է, որ առցանց տարբերակը կիրառելի չէ լաբորատոր աշխատանքներ կատարելու համար: Սպասում ենք արտակարգ իրավիճակի ավարտին: Կօգտագործենք նաև այն ժամերը, որոնք ազատվել են առցանց դասախոսությունների իրակա­նացումից և սեղմ գրաֆիկով կիրականացնենք փորձարարական աշխատանքները: Ամբիոնները պատրաստ են նաև այդ ժամանակացույցին:

 

- Ի՞նչ վիճակում են ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի փորձարարական փուլերը:

 

-  Ֆակուլտետի երկու ամբիոնները զեկուցել են, որ երկու մասնագիտությունների ուղղությամբ էլ փորձարարական աշխատանքներն ավարտված են, աշխատանքները ձևակերպման փուլում են: Երրորդ ամբիոնում առայժմ մի փոքր աշխատանք կա, որն էլ կիրականացվի արտակարգ իրավիճակի ավարտից հետո: Հուսով ենք՝ արտակարգ իրավիճակը չի ձգձգվի, և այդքան ժամանակ կունենանք, իսկ եթե այդպես լինի, ապա կսպասենք ռեկտորատի որոշմանը:

 

Պատրաստեց Քնար Միսակյանը

Այլ նորություններ
ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԱՌՋԵՎ ԾԱՌԱՑԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԼՈՒԾՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ. ԱՆՎՃԱՐ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ՈԼՈՐՏՈՎ ՀԵՏԱՔՐՔՐՎՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի սերվիսի ամբիոնի դոցենտ Գոռ Ալեքսանյանը նախաձեռնել է հեռավար ուսուցմանը լրացնող առցանց անվճար դասընթացներ, որոնց օգնությամբ թե՛ ամբիոնի ուսանողները, թե՛ոլորտով հետաքրքրվողները կիրազեկվեն բնագավառում առկա խնդիրների մասին և կծանոթանան դրանց լուծման ճանապարհներին։
ՀԵՌԱՎԱՐ ՈՒՍՈՒՑՈՒՄՆ ԱՌԱՎԵԼ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԵՊՀ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՌՑԱՆՑ ՀԱՐԹԱԿՈՒՄ ՆԵՐԴՐՎԵԼ Է ՆՈՐ ԳՈՐԾԻՔ
ԵՊՀ ուսուցման կառավարման առցանց հարթակում՝ https://e-learning.ysu.am-ում («Moodle»), բացի արդեն առկա առցանց դասախոսությունների իրականացման («Webinar», «Bigbluebutton») համակարգերից՝ ներդրվել է նաև «Zoom» (վիդեոկոնֆերանս, վեբկոնֆերանս) գործիքը։