24.02.2012 | 
Մշակույթ
ԵՐԳԻ ՓԱՌԱՏՈՆ` ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆԻ ՕՐՎԱՆ
ԵՐԳԻ ՓԱՌԱՏՈՆ` ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆԻ ՕՐՎԱՆ
«ԳրանՊրին» շնորհվեց Երեւանի պետական համալսարանի ուսանողին:

Երեկ Մոսկվայի տանը տեղի ունեցավ «Нам этот мир завещано беречь» խորագրով երգի փառատոն, որին մասնակցում էին Երեւանի պետական համալսարանը, Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանը ու Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտը:

 

Հայրենիքի պաշտպանի օրվան նվիրված փառատոնին յուրաքանչյուր բուհից մասնակցում էին 5-ական ուսանողներ, ովքեր ներկայացնելու էին հայրենիքին նվիրված երգեր: Երեւանի պետական համալսարանը ներկայացնում էին ԵՊՀ մշակույթի կենտրոնի սաները, ովքեր կատարեցին խորհրդային տարիներին ստեղծված ռազմական թեմայով երգեր, իսկ մեներգիչ, Ֆիզիկայի ֆակուլտետի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող Տիգրան Գրիգորյանի կատարմամբ «Офицеры» երգը պարզապես հուզել էր բոլորին, ինչի արդյունքում էլ «ԳրանՊրին» շնորհվեց նրան:

 

Ժյուրիի անդամներն էին Երեւանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Աննա Մայիլյանը, դիզայներ Նուռը (Արման Դավթյան), Մնջախաղի թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը, ՀՀ զինված ուժերի գնդապետ, Պատերազմի վետերանների միության նախագահ Պետրոս Պետրոսյանը, իսկ ժյուրիի նախագահը Մարտին Վարդազարյանն էր:

 

Փառատոնի նախապայմաններն էին կատարել ռազմական թեմայով երգեր (անպայման ռուսերեն) եւ յուրաքանչյուր կատարում պետք է ունենար նաեւ բեմադրություն: Ինչպես վստահեցրեց Մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը, ԵՊՀ մեներգիչների կատարած երգերը բոլորն ունեին առանձին բեմադրություններ, որոնք ընդհանուր մեկ սյուժետային գծով կապված էին մեկը մյուսին: Ընդհանուր հավաքած միավորներով հաղթող է ճանաչվել Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտը, մեկ բալի տարբերությամբ երկրորդ տեղում է հայտնվել Երեւանի պետական համալսարանը, իսկ երրորդ տեղում` Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանը:

Այլ նորություններ
«ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՊՈԵԶԻԱ» ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ  ԵՎ ԳԻՆԵՁՈՆԻ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
ԵՊՀ մշակույթի կենտրոնում Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում այսօր տեղի է ունեցել ԵՊՀ ԵԼՀ ֆակուլտետի արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչ, դոցենտ Անուշ Սեդրակյանի «Ֆրանսիական պոեզիա» գրքի շնորհանդեսը և գինեձոնի արարողությունը:
«ԱՐԻ՛ ՄՐՑԵՆՔ». ՊԱՐԻ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ-ՈՒՄ
«Արի՛ մրցենք» առաջնության շրջանակում ԵՊՀ ՈՒԽ մշակույթի հանձնաժողովն այսօր կազմակերպել էր պարի միջֆակուլտետային մրցույթ։